Փրկարարները գտել են Շպիցբերգենի մոտ Մի-8-ի կործանման հետեւանքով զոհվածի մարմինը
INTERNATIONAL NEWSՀայտնաբերվել է Շպիցբերգենի մոտ կործանված ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի մեկ անդամի մարմինը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Շպիցբերգենի նահանգապետ Քյերսթին Ասկհոլթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զոհվածին գտել են ստորջրյա փրկարար սարքով՝ ուղղաթիռի ծովն ընկած հատվածից 130 մետր հեռու։ Զոհվածի մարմինը ծովի հատակին է։ Այն կբարձրացնենք ծովի մակերևույթ»,- հայտնել է Շպիցբերգենի նահանգապետը: «Կոնվերս Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի 5 անդամներով և Արկտիկայի ու Անտարկտիկայի ԳՀԻ 3 աշխատակիցներով, հոկտեմբերի 26-ին օդ էր բարձրացել Բարենցբուրգի Պիրամիդա բնակավայրից: Թռիչքի ընթացքում ուղղաթիռն անհետացել էր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



