Մալաթիա-Սեբաստիայում նորոգվում են վերելակների հորանները
SOCIETYՁմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով, մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաÕ �ամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը:
Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



