Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սիրիան երախտապարտ է բարեկամ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումների համար. Իմադ Խամիս

POLITICS

Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության կազմում էին. հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեր Էզ-Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը,  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արայիկ Խզմալյանը, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամներ:

Հոկտեմբերի 29-ին պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Ողջունելով հյուրերին՝ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում: Վարչապետն ընդգծել է, որ Սիրիան երախտապարտ է սիրիական ճգնաժամի հարցում բարեկամ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումների համար: Այնուհետև Իմադ Խամիսը համառոտ ներկայացրել է պատերազմող Սիրիայի քայքայված տնտեսության վերականգնմանն ուղղված կառավարության ռազմավարությունը, ինչպես նաև տնտեսական նոր ծրագրերը:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար  Կարայանը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի ճգնաժամի պատճառով որոշակի հետնահանջ ապրած հայ-սիրիական երրկողմ համագործակցությանը՝ հիմք հանդիսանալով հետագա համատեղ արդյունավետ աշխատանքների նախագծման և իրականացման համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ Հայաստանի փորձառությունն ու ներուժը կարող են օգտակար լինել սիրիական կողմին՝ ավերածության ենթարկված տնտեսության տարբեր բնագավառների վերականգնման հարցերում, և որ Հայաստանը պատրաստ է տրամադրել նման աջակցություն բարեկամ Սիրիային: Նա հավելել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ սիրիական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու համար:

Նախարար Կարայանը վստահեցրել է նաև, որ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է սիրիական կողմին տրամադրել բարձրորակ մասնագետներ՝ նախագծման, շինարարության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Վարչապետ Խամիսը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը մասնակցելու Սիրիայի վերականգնման ծրագրերին և ընգծել, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական ապրանքներն իր շուկայում՝ միաժամանակ վստահեցնելով, որ հայ արտադրողները կօգտվեն լայն արտոնություններից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորությունը: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan