Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


17 պարային պրեմիերայով Գյումրիում նշեցին աշուղ Շերամի 160-ամյակը

SOCIETY

Շերամյան համընդհանուր խանդավառությունը հոկտեմբերի 28-ին մեկ բեմում էր համախմբել հանրապետության 17 պարային համույթների՝ Երեւանից, Չարենցավանից, Ավոբյանից, Ստեփանավանից ու հանրապետության եւս 13 համայնքերից։ «Շիրակի էսքիզներ»-ի գալա-համերգի պահանջն էր այդպիսին․ մուտքը՝ միայն Շերամի երաժշտությամբ բեմադրված նոր պարային կատարումներով։ Փառատոնին երբեւէ մասնակցած ու մրցանակային տեղեր զբաղեցրած պարային համույթների գեղարվեստական ղեկավարների համար պահանջ-պայմանը որքան անսպասելի, նույնքան էլ հետաքրքիր էր։ Ու որքան էլ երկու ամսում նոր պար բեմադրելու տարակուսանքը մի պահ ստիպել էր վարանել, բայց ստեղծագործական հետաքրքրությունը գերազանցել էր երկմտանքին ու փորձասենյակներում շուրջ երկու ամիս ծնվում էին շերամյան բեմադրությունները։ Ո՞վ, ո՞ր երգի տակ, ինչպե՞ս ու ի՞նչ բեմադրեց․ երկամսյա ստեղծագործական խառնաշփոթը պարային խճանկար դարձավ հոկտեմբերի 28-ին՝ Շերամի բոլոր գույներով։

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանը փառատոնի նախօրեին այսպես գնահատեց փառատոնի կազմակերպիչների՝ գալա-համերգը Շերամի հետ կապելու գաղափարը․ -Շատ հետաքրքիր գաղափար է, շատ․․․

Դուք կարող էիք ուղղակի գալա-համարգ անել, բայց դուք դա կապել եք Շերամի հետ։ Իսկապես հրաշալի է։ Այն, որ 17 պարային համույթ մասնակցում է այս ամենին, դա արդեն հաղթանակ է, դա արդեն մեր երկրի պատիվն է։ Դուք այնքան լավ եք սկսել, որ ես վստահ եմ՝ շատ ճիշտ ուղու վրա եք։Ձեզ կանաչ ճանապարհ, մենք միշտ ձեր կողքին ենք։ Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի «Արմելադ» պարային համույթը «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանի հաղթողներից մեկն էր․ ի թիվս մյուս մրցանակակիրների արմելադցիները եւս Գյումրիում էին շերամյան նոր բեմադրությամբ։ Ընդհանուր թվով շուրջ 200 հայուհիներ Շերամ պարեցին՝ աշուղին բացահայտելով նոր տեսանկյունից՝ սեփական մոտեցումներով։ Համերգը ողջունեց «Բերդ» պարային անսամբլը, որի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանի մրցույթի ժյուրի նախագահն էր։

-Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը ծնել է այնպիսի զավակներ, ովքեր աշխարհին ու մարդկանց ի ցույց են դրել մեր հոգու ցասումը, սերը, խնդումը։ Նմանօրինակ արժանավոր զավակներից է Շերամը, ում մետաքսյա հնչյունները այսօր թեւածում էին այս դահլիճում։ Ես շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպիչներին, ովքեր այս օրը տոն դարձրեցին մեզ համար։ Սիրտս հպարտությամբ է լցվում, երբ տեսնում եմ՝ այս բեմից բոլոր պարողները ներկայանում են պատշաճ մակարդակով, գեղեցիկ բեմադրություններով։ 160 տարի առաջ ով կմտածեր, որ Շերամի ստեղծագործությունները բոլոր ժամանակների համար են։ Հպարտության պահերից բացի ես ուզում եմ երախտագիտության խոսք ասել բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս գաղափարի իրականացմանը եւ հույս հայտնել, որ բոլոր մասնակիցները կունենան ստեղծագործական բազում հաջողություններ՝ ի փառս հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի,-բեմից եզրափակեց Կարեն Գեւոգյանը։ Հարկ է նշել, որ Գյումրիում ծնունդ առած փառատոնը հստակ նպատակ ունի՝ յուրաքանչյուր եթերաշրջան ավարտել շոշափելի վերջնարդյունքով, մասնավորապես՝ նոր բեմադրություններ պարտադրել բոլոր մասնակից համույթներին․

Խաչատուր Ավետիսյան, Սայաթ-Նովայի ու Շերամ․ ո՞ւմ ստեղծագործությունների երաժշտությամբ բեմադրված պարերով կհարստանա մասնակից համույթների պարացանկը հաջորդ եթերաշրջանում՝ կազմակերպիչները դեռ չեն բացահայտում, բայց որ շարունակելու են աշխատել ի նպաստ պարարվեստի՝ հստակ ու անդավաճան նպատակ է, հանուն որի էսքիզյան հաջորդ համախմբումը կիրականանա գարնանը՝ հեռուստափառատոնի 5-րդ եթերաշրջանում։

Լիլիթ Թովմասյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future