Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը
SOCIETYՀոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացնելով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։
Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ ծրագիրը միտված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, ինչի շնորհիվ ակնկալվում է ապահովել քաղաքի համաչափ և կայուն զարգացումը։
Ըստ այդմ, ծրագրում կարևորվել է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումն ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը:
Վահե Նիկոյանը նաև տեղեկացրել է, որ մինչ ավագանու քննարկմանը ներկայացնելը Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրն անցել է հանրային քննարկման փուլ, որից հետո դրական եզրակացության արժանացել Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կողմից:
Այնուհետև Վահե Նիկոյանը պատասխանել է ծրագրի հետ կապված ավագանու անդամների հարցերին, որոնց հաջորդած ելույթներից հետո Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը:
Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի ս.թ. նոյեմբերի 29-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



