Դեշամը կերկարաձգի պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ
SPORTՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել ազգային թիմի կազմը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Այսպիսով, 49-ամյա մասնագետը Ֆրանսիայի ընտրանու կազմը կգլխավորի մինչ ԵՎՐՈ-2020-ի ավարտը:
Հիշեցնենք, որ Դեշամը ազգային հավաքականի ղեկը ստանձնել էր 2012 թվականին: Նրա գլխավորությամբ եռագույնները դուրս են եկել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիային: ԵՎՐՈ-2016-ում նրանք հասել էին մինչև եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել էին Պորտուգալիայի ազգային հավաքականին:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



