Սիրիացի զինվորականները հազարավոր տոննա հացահատիկ են հայտնաբերել ԻՊ-ի պահեստներում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը Դեյր Էլ Զորի շրջանում հազարավոր տոննա հացահատիկ և հանքային պարարտանյութեր է հայտնաբերել, որոնք գողացել էին ԻՊ-ի գրոհայինները:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը, 1000 տոննա հացահատիկ հայտնաբերվել է Ալ-Մայադին բնակավայրում, ևս 600 000 տոննա՝ Ալ-Մուհասան շրջանում:
Հաղորդվում է նաև, որ Դեյր Էլ Զորից հյուսիս-արևելք գտնվող Հաթլա շրջանում գրոհայինների պահեստից 208 տոննա հացահատիկ և 24 տոննա պատրաստի ալյուր են հայտնաբերել, ինչպես նաև գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված տասնյակ տոննա հանքային պարարտանյութեր, որն ահաբեկիչներն օգտագործել են պայթուցիկներ պատրաստելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



