Թրամփն իր ասիական շրջագայության ընթացքում չի այցելի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ասիական շրջագայության ընթացքում չի այցելի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին։
«Նախագահը չի այցելի ապառազմականացված գոտի։ Նրա այցի ծրագրում դրա համար ժամանակ չի հատկացվել»,- ասել է աղբյուրը։
Միաժամանակ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Քեմփֆ Համֆրիս՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվող ռազմական օբյեկտ։ «Մենք կարծում ենք, որ դա ավելի տրամաբանական է գաղափարական առումով։ Դա թույլ կտա դիմել զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին»,- ասել է աղբյուրը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



