Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ հակամարտությունը արագ լուծվել չի կարող

INTERNATIONAL NEWS

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների ո՛չ այս, ո՛չ մյուս, ո՛չ էլ մոտակա տեսանելի ապագայում (ոչ թե ամիսներ կամ տարիներ, այլ տասնամյակներ)  կատարվելիք այցերից չի կարելի առաջխաղացում ակնկալել:

Հոկտեմբերի 27-ին  լրագրողների հետ հանդիպմանը  նման կարծիք հայտնեցքաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության  նման հակամարտությունները չեն կարող լուծվել արագ, հատկապես, երբ անցել են ռազմական կամ ակտիվ փուլը, որը տևում է արդեն ավելի քան քառորդ դար: Բնականաբար, հասարակությունները սահմանի երկու կողմում ունեն շատ իրարամերժ մոտեցումներ: Այս պահին թվում է,  թե Ադրբեջանն ի վիճակի չէ որևէ ձևով գնալ ինչ-որ փոխզիջումների, ոչ թե բուն հակամարտությունը լուծելու, այլ կայունացնելու իրավիճակը շփման գծում»,-ասաց քաղաքագետը:

Համանախագահների այցից միակ ակնկալիքն, ըստ Մինասյանի, զարգացումն է բանակցային գործընթացում: Եթե արդյունքում ձևական հանդիպում լինի նախագահների մակարդակով, դա գոնե ցույց կտա բանակցային գործընթացի շարունակությունը:

«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Մինսկի խմբի  բոլոր համանախագահները ձգտում են հասնել ինչ-որ մեխանիզմի, որն անվանվում է վստահության կամ  հետաքննության մեխանիզմ, կամ պարզապես շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միտում: Այդ մեխանիզմով պետք է փորձել սահմանային լարվածությունը մեղմել կամ նույնիսկ լիովին բացառել, բայց դա պարզապես չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետև Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե յուրաքանչյուր կայունացում շփման գծում միայն ուժեղացնում է այն քաղաքական իրականությունը, որն ստեղծվել և պահպանվում է համարյա թե 25 տարի»,- նշեց Մինասյանը:

 Սահմանային իրավիճակի սրումը և դրանից բխող Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու լայնամասշտաբ պատերազմ սկսելու սպառնալիքները, քաղաքագետի համոզմամբ,  հանդիսանում են միակ լծակը, որն Ադրբեջանին մնացել է բանակցային գործընթացում` ազդելու և՛ հայկական կողմերի, և՛ միջազգային հանրության վրա: Վերջին 10 տարվա քաղաքականությունը, որն սկսվեց Իլհամ Ալիևի օրոք, դարձավ ռազմավարություն Ադրբեջանի կողմից, բայց ո՛չ հայկական կողմերի, ո՛չ միջազգային հանրության վրա Ադրբեջանի ճնշումներն սպասված  արդյունքը չտվեցին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիաև Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)հոկտեմբերի 26-ին ժամանել են ՀայաստանՆրանք արդեն հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանի հետ:  Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱնջեյԿասպրշիկի ուղեկցությամբ տարածաշրջանային այցի շրջանակում կժամանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն`հանդիպելու երկրի ղեկավարության հետՀոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու Õ �ն Մարտակերտ-Թարթառճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծիդիտարկմանը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչնանցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմիցՀամանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan