Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը երաժշտասերները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին

SOCIETY

 Կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, նրա գործունեության գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուներն այցելեցին Սպենդիարյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով  կոմպոզիտորի հիշատակին։

«Ալեքսանդր Սպենդիարյանն ունի հիանալի գործեր, որոնք հաճախ չեն հնչում: Իհարկե, նրա ստեղծագործությունների գագաթը «Ալմաստ» օպերան է, սակայն անկրկնելի են Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ»-ը, «Ղրիմի էսքիզներ»-ը,  վոկալ-գործիքային ստեղծագործությունները, ռոմանսները:

Նա ժամանակի ամենակրթված մտավորականներից էր, ով Թամանյանի, Սարյանի   և այլ մեծերի հետ նշանակալի դեր խաղաց հայ մշակույթի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի խոսքով` Սպենդիարյանը մեր մշակույթի հիմնաքարերից է:

«Գնահատելի է, որ տարբեր մշակութային օղակները, հատկապես կոմպոզիտորի տուն-թանգարանը անում են ամեն հնարավորը նրա թանկարժեք ժառանգության հանրահռչակման համար: Ուրախ եմ, որ 2006-ին ինձ հաջողվեց համախմբել օպերային թատրոնի լավագույն մեներգիչներին և ձայնագրել սկավառակ, որում ընդգրկված են Սպենդիարյանի տասից ավելի ռոմանսները»,-ընդգծեց Սարգսյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ բոլորս գիտենք` Սպենդիարյանը բարձրակարգ կոմպոզիտոր էր, բայց  իր համար շատ կարևոր է նաև Սպենդիարյանի մարդկային կերպարը: «Նա իր գործի նվիրյալն էր, ով, չմտածելով իր անձի մասին, աշխատել է, կատարելագործվել և հսկայական ժառանգություն թողել հայ երաժշտարվեստում»,-շեշտեց Սաթյանը:

Ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ պատանի սպենդիարյանականների՝ Ալ.Սպենդիարյանի անվ.երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների, երդման արարողությունը։

Հանդիսավոր միջոցառումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում ներկայացվեցին տարբեր տարիքի այցելուների համար նախատեսված երկու՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես բեմանկարիչ» վիրտուալ խաղերը, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում: Խաղերը նախագծել և իրականացրել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը` համագործակցելով «Ինտերակտիվ վորդ» ընկերության հետ:

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովըծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքումԵրաժշտական տաղանդը ժառանգել է մորիցով դաշնամուրի ուսուցչուհի էրՍտեղծագործել սկսել է 7 տարեկանիցիսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա:

Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետումԶուգահեռ նվագել տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:

Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ էր Ղրիմի ազգային երաժշտական ոճըԵրկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեությունՂեկավարել է բազմաթիվ երաժշտականնվագախմբերհիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներմշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում

1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտիպետական կոնսերվատորիայիսիմֆոնիկ նվագախմբիերաժշտական հրատարակչությանհիմնադրման աշխատանքներին

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում ստեղծել է այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները:

Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբռիթմիկությամբբանաստեղծականությամբ և քնարականությամբ

 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards