Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Չընկնել «Զատիկի» թակարդը. կամ պուպուշ անունով աշխատանքի չտեղավորման գործակալությունը

SOCIETY

Հայաստանում վերջին շրջանում աշխատանքի տեղավորման գործակալություններ անվան տակ բազմաթիվ կազմակերպությունների կարելի է ծանոթանալ թե՛ համացանցում և թե՛ փողոցում՝ համապատասխան տեղերում փակցված հայտարարությունների տեսքով: 

Բոլորը խոստանում են բարձր աշխատավարձով աշխատանք ու հիանալի պայմաններ: Թվում է, թե՝ ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Բայց արդյոք այս գործակալությունները ծառայում են իրենց նպատակին և հասարակության զբաղվածության խնդիր լուծում: Իհարկե, բնավ չենք ասում, թե նրանք պարտավոր են ինչ–որ բան անել: Սակայն, երբ մարդկանցից գումար են վերցնում և, մեղմ ասած հիմարի տեղ դնելով, ոչ թե աշխատանքի տեղավորման խնդիր լուծում, այլ՝ ավելորդ նյարդային ապրումներ պարգևում, ցանկություն է առաջանում այս ամենի վրա գամել նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:

Աշխատանքի տեղավորման «Զատիկ» գործակալության մասին շատերը լսած կլինեն, նրանք էլ, ովքեր «բախտ» են ունեցել անձամբ շփվելու գործակալության աշխատակցի և կամ ղեկավարի՝ Շուշանիկ Ներսիսյանի հետ, գուցեև կարծիքը փոխել են նման գործակալությունների արդյունավետության մասին: «Լավ ենք անում, խաբում ենք, կարաս՝ դու էլ արա» նշանաբանով առաջնորդվող այս գործակալությունը նոր չէ: Այդ մասին գիտենք, որովհետև գործակալությունից տուժած մարդիկ իրենց անհաջող փորձի մասին դեպքեր են հիշում սրանից 6–7 տարվա վաղեմությամբ:

Բայց անդրադառնանք թարմ պատմությանը: Սոնա Թոթոլյանը, գործակալության հայտարարություններից մեկը տեսնելով ու իրեն համապատասխան աշխատանք համարելով, սեպտեմբերին դիմել էր «Զատիկ»–ին: Պայմանագիր էին կնքել, որի վրա, որքան էլ տարօրինակ թվա, կնիք չկար և 4 հազար դրամ վճարում կատարել: Սոնային ասել էին սպասեք, մեր պատվիրատուները ձեզ կզանգեն, իսկ եթե չզանգեն, մյուս երկուշաբթի կապվեք մեզ հետ: 

«Բնականաբար չզանգահարեցին: Ես զանգահարեցի գործակալություն: Ասում է՝ պիտի սպասեք, հայտարարությունը դեռ ուժի մեջ է, պիտի ընտրություն կատարեն: Մեկ շաբաթ էլ անցավ, կրկին զանգեցի, ասաց սպասեք, կզանգեն ու անջատեց: Մի քանի օր անցավ, զանգեցի, պատասխանեց, թե այդ աշխատանքն այլևս չկա, ուրիշ աշխատանք առաջարկեց, որն իհարկե ինձ հարմար չէր, քանի որ ես նախապես ասել էի, որ կես դրույքով աշխատանք եմ փնտրում: Պատասխանեց, որ ներկա պահին չունեն այդպիսի աշխատանք ու անջատեց հեռախոսը»,– պատմեց Սոնան:

Ասում է, որ հարցը այդ 4 հազար դրամը չէ: Ուղղակի երբ մարդուն հիմարի տեղ են դնում, ուզում ես նրան էլ ինչ–որ վատություն անել: Երբ Սոնան օրեր անց զանգահարում է և ասում, թե գալու է իր 4 հազար դրամի հետևից, գործակալության աշխատակիցը շատ կոպիտ ու քամահրական տոնով պատասխանում է թե՝ լո՞ւրջ ես ասում, ես քեզ ոչ մի բան չունեմ տալու: Ինչին էլ հաջորդում է գոռգոռոցը, վիրավորական խոսքերն ու հեռախոսի անջատումը: 

Սոնան նաև հավելեց, որ իր պայմանագրում մի կետ կար, ըստ որի՝ եթե գործակալությունը 6 ամսվա ընթացքում աշխատանք չգտնի պատվիրատուի համար, պետք է 10 հազար դրամով փոխհատուցի: 

«Ուզում եմ փակվի այդ գործակալությունը, որ ինձ պես լիքը մարդիկ, չունենալով այդ 4 հազար դրամը, ինչ–որ տեղից հայթայթում են՝ հույսով, որ բարձր աշխատավարձով աշխատանք կունենան, սակայն իրականում խաբվում են: Ուզում եմ, որ նա պատասխան տա մարդկանց խաբելու համար»,– նշեց Սոնան: 

«Զատիկից» տուժած մեկ այլ քաղաքացի՝ Մագա Մկրտչյանը, նմանատիպ պատմություն է պատմում, բայց արդեն մեկ տարվա հնությամբ: Հայտարարությունը համացանցում էր կարդացել ու բավական բարձր աշխատավարձը զարմացրել ու դիմելու ցանկություն էր առաջացրել: Ու այստեղ էլ Սոնայի պատմածների հաջորդականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ՝ պայմանագիր, 4 հազար դրամ վճար, խոստում պատվիրատուի զանգահարելու մասին: Վերջինն իհարկե, կրկին տեղի չունեցավ, ինչը ստիպեց Մագային զանգահարել գործակալություն: Շաբաթներ շարունակ Մագան զանգում էր, իրեն ասում էին՝ սպասեք: Այսպես սպասեց 2, 3 շաբաթ, ու ոչ մի փոփոխություն: Մեկ ամիս անց կրկին զանգահարեց գործակալություն, որի աշխատակցուհին ասաց, թե իր պայմանագիրը հնացել է, պետք է նորից մոտենա ու նորը կնքեն՝ համապատասխան վճար կատարելով: Մագան իհարկե այլևս ոտք չդրեց այդ գործակալություն՝ հասկանալով, թե ում հետ գործ ունի: 

Նշենք, որ այս գործակալության հայտարարությունները բավական շատ հանդիպում են ֆեյսբուքյան այս կամ այն խմբերում: Արդեն իսկ ծանոթ լինելով իրենց գործելաոճին՝ մենք էլ սկսեցինք նայել այդ հայտարարությունները, որոնց մեկնաբանությունների մեջ բավական շատ էին «Զատիկից» տուժած անձանց գրառումներն առ այն, որ հեռու մնան և աշխատանքի համար երբեք չդիմեն այդ գործակալությանը: 

Մեր ծանոթ իրավաբաններից մեկն էլ ծանոթանալով պատմություններին և պայմանագրին՝ նշեց, որ այստեղ որպես խնդիր կարող է արձանագրել միայն այն, որ պայմանագրով որպես պարտադիր պայման նշվում է, որ գումարը վճարվում է գրանցվելիս, այլ ոչ թե պայմանավորվում են աշխատանքի տեղավորվելուց հետո առաջին աշխատավարձից որոշակի գումար կամ հենց այդ 4 հազար դրամը վճարել:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


«Փաստ»

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards