Պուտինը հայտնել է՝ ինչ հարցեր է քննարկել Ռոհանիի և Ալիևի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են անվտանգության, իրանական միջուկային ծրագրի և սիրիական ճգնաժամի հարցերը:
«Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը և իհարկե Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ: Մեզ հաջողվում է համաձայնեցնել Սիրիայի հարցով մեր դիրքորոշումները», - Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



