Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Ադրբեջանի նկատմամբ փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը, որը պետք է օգտագործել. Ռուբեն Շուգարյան

INTERNATIONAL NEWS

 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության  շուրջ տարվող բանակցային գործընթացի, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999թթ.), 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ:

-Պրն Շուգարյա՛ն, ձեր նախկին հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ Հայաստանը պետք է փոխի իրդիրքորոշումը, մարտավարությունը եւ ներկայացնի աշխարհին ոչ թե այն, ինչ կատարվեց, այլ այն, թե «ինչպես» կատարվեց: Խոսքը, մասնավորապես, ապրիլյան պատերազմի մասին էր, որից շուրջ մեկուկես տարի է անցել: Ըստ Ձեզ՝ դա ստացվե՞լ է,  մենք ճիշտ ճանապարհի՞ն ենք:

-Ասելով մարտավարության փոփոխություն՝ ես նկատի ունեի, որ պետք է նոր երանգներ տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Խնդիրն  այն է, որ իրոք 2016 թվականի ապրիլից հետո  իրավիճակը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում փոխվեց: Իհարկե, մինչ այդ էլ էր սկսել փոխվել գլոբալ մարտահրավերների եւ հակամարտությունների համատեքստում, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նոր, մի հետաքրքիր երեւույթ տեսանք:  Այդ ժամանակահատվածում միջազգային հանրությանը փորձում էինք համոզել, որ Ադրբեջանն էր միակ մեղավորը, եւ հենց այդպես էլ կար, քանի որ Ադրբեջանը սկսեց հարձակումը, սակայն դա այդքան մեծ նշանակություն կամ ազդեցություն չէր ունենում, որքան այն, երբ սկսեցինք տեսնել ու զուգահեռներ ցուցադրել Ադրբեջանի եւ իսլամական պետության գործելաոճերի միջեւ, այսինքն՝ այն, ինչ նրանք անում էին ռազմագերիների հետ, թե ինչպես էին փորձում դա ներկայացնել սեփական ժողովրդին: Եվ միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը տեսավ այդ անընդունելի ռազմական հանցագործությունների ամբողջ ցանկը՝ փաստերով, այդ ժամանակ փոխեց վերաբերմունքը եւ մտահոգությունը այս հարցի շուրջ: Ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ցույց տվեց, թե իրականում ինչ է կատարվում, եւ ինչ մակարդակով է քարոզվում բռնությունը Ադրբեջանում: Նույնիսկ Մերձավոր Արեւելքում, նախկին Խորհրդային միության անդամ այլ երկրների հակամարտությունները տարբերվում են նրանով, որ ժողովուրդներն այդ վիճակում կարողանում են համատեղ գոյատեւել, ապրել, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հայ ժողովրդի հետ կողք կողքի ապրելը հնարավոր չլինի: Կարծում եմ՝ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի բաց  է, քան շատ երկրներում: Եթե համեմատենք Ադրբեջանի կառավարման համակարգը, այնտեղ տիրող իրավիճակը, կտեսնեք, թե ինչ մեծ տարբերություն կա: Հենց նաեւ դա է անհրաժեշտ ներկայացնել միջազգային հանրությանը:

-Պատերազմին հաջորդեցին մի շարք բարձրաստիճան հանդիպումներ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, վերջերս էլ եւս մեկըտեղի ունեցավ: Ժնեւում հոկտեմբերի 16-ին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:  Հանդիպման նախորդող ժամանակահատվածում կարծես ինչ-որ  լավատեսականտրամադրվածություն կար, սակայն դա արագ ի չիք դարձավ, որովհետեւ հանդիպումից առաջ եւ հետո կրկին աճեց սահմանային լարվածությունը, եղան կրակոցներ, ընդհուպ զոհեր: Այսպարագայում ինչպե՞ս կարելի է ակնկալել խաղաղ ճանապարհով հակամարտության հանգուցալուծում, մի բան, որին որեւէ այլընտրանք համանախագահները չեն տեսնում եւմշտապես  դա բարձրաձայնում են: Ինչքանո՞վ են այս հանդիպումներն արդյունավետ՝ ըստ Ձեզ:

- Ամեն դեպքում, այդ հանդիպումներն անհրաժեշտ են:  Ես դրա համար եմ ասում, որ ոչ թե խնդիրը քաղաքականությունը 180 աստիճանով փոխելն է, այլ այն  որոշ դեպքերում լրամշակելը: Իսկ այստեղ միանշանակ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միակ ինստիտուտը, որը թույլ է տալիս հարցը պահել վերահսկողության տակ, եւ կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ դա թույլ է տալիս հարցի լուծմանն ուղղված բանակցությունները պահել միջազգային շրջանակներում: Ունենք երեք համանախագահ, որոնք բոլորն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են: Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նոր մոտեցում  որդեգրել, եւ այդ մոտեցումը  հումանիտար, մարդու իրավունքների ոլորտում եմ տեսնում, այսինքն՝ ոչ միայն այդ ավանդական սկզբունքների համատեղման՝  տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, այլ մի նոր միջազգային նորմի, այն է՝ անջատում, ճանաչում եւ ինքնիշխանություն հանուն փրկության, որն առաջին անգամ Կոսովոյում է կիրառվել:  Դա մարդկային խղճի միջազգայնացման մասին է, եւ ապրիլյան պատերազմից  հետո հենց դրա մասին պետք է խոսել եւ ակնկալել, որ միջազգային հանրությունում այն արձագանք կգտնի:

-Իսկ այս տարիների ընթացքում արդյո՞ք այս հարցը չի բարձրաձայնվել մեր կողմից:

-Ինչպես արդեն նշեցի, ղարաբաղյան հակամարտությունը մյուս բոլոր հակամարտություններից տարբերվում է նրանով, որ այստեղ կա բացարձակ անհամատեղելիություն եւ ատելություն: Եթե վերցնենք օրինակ՝ օսերի ու վրացիների դեպքը, կտեսնենք, որ այդ մարդիկ նույնիսկ թեժ հակամարտության պայմաններում շատ հանգիստ կարող են նույն տեղում իրար կողքի ապրել: Այնտեղ հակամարտությունը քաղաքական բնույթ է կրում, որը չլուծվելու դեպքում, իհարկե, կարող են լինել  անցանկալի զարգացումներ, սակայն ոչ այնպես, ինչպես եղավ  ապրիլին Ադրբեջանի կողմից: Մինչ այդ՝ ատելությունը արտահայտվում էր ավելի ոչ մասսայական մակարդակով, հիշենք՝ օրինակ Ռամիլ Սաֆարովի դեպքը, որտեղ ես ուզում եմ խոսել ոչ թե հենց դեպքի, այլ Ալիեւի եւ Ադրբեջանի իշխանությունների արձագանքի մասին: Նրանք հերոսացրին Սաֆարովին, եկեք նույնիսկ ամենաանհավանական համեմատությունը տանենք մեր հարեւան մյուս պետության՝ Թուրքիայի հետ, որտեղ Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ  դուրս եկան հրապարակ պաստառներով, որոնց վրա գրված էին՝ «Մենք Հրանտ Դինքն ենք», մի րոպե պարզապես պատկերացրեք՝ եթե այդ սպանությունը լիներ Ադրբեջանում, երեւի հանցագործը նույն կերպ կպարգեւատրվեր: Ադրբեջանը սեփական ժողովրդին մատուցեց մի գործելաոճ, որտեղ խրախուսվում էր բռնություն, քարանձավային մտածողություն: Հիշենք նաեւ Ալիեւի հայտարարությունը դրանից երկու տարի առաջ այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման դեպքում կրակ է բացելու քաղաքացիական ինքնաթիռների վրա: Դա արվել էր երկրի նախագահի մակարդակով, եւ ես նշեցի ընդամենը երկու դեպք, սակայն երրորդը՝ ապրիլյան պատերազմն արդեն արտահայտվում էր համապետական մակարդակով: Այդ սկզբունքների մասին խոսվում էր իհարկե, սակայն ոչ այդքան համակարգված, իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում այս մասին բարձրաձայնվեց ՀՀ նախագահի մակարդակով: Նա խոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների մակարդակի, Ղարաբաղի հետ տարբերության  եւ նաեւ այն մասին, որ Ադրբեջանում քարոզվող ատելությունը եւ վայրագությունները դառնում են պետական քաղաքականություն, որը փակում է բոլոր ճանապարհները: Ստացվում է, որ նախագահը խոսեց վերը նշված սկզբունքների մասին առանց դրանց անունը տալու: Նա խոսում էր ղարաբաղյան հարցի մասին՝ այն տեղափոխելով հումանիտար, մարդու իրավունքների ոլորտ: Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, սրբագրվում է եւ ինչ-որ տեղ հարմարեցվում է նոր իրավիճակին:

 -Բազմիցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտության հարցը: Արդյո՞ք Արցախի ներգրավվածությունն ինչ-որ հարց կլուծեր այնպարագայում, երբ բանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նախկինում ձեռքբերվածպայմանավորվածությունները՝ ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը, շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:  Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցիվերաբերյալ: 

-Ղարաբաղի մասնակցությունն, իհարկե, անհրաժեշտ է եւ հիմնականում այն փուլում, երբ հստակեցվելու են կարգավիճակին  վերաբերող հարցերը: Առանց Ղարաբաղի մասնակցության այս հարցը չի կարող լուծվել, եւ ես կարծում եմ, մեր որ նախորդ տարիների քաղաքականության հիմնական բացթողումներից էր այն, որ 90-ականների վերջին Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց, իսկ ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, 1994 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Բուդապեշտում այն ճանաչվեց հակամարտության կողմ եւ մասնակցեց բանակցություններին: Այնուամենայնիվ, եկեք լինենք իրատես.  այսօր մենք մեր ուշադրությունը պետք է իրականում պահենք այդ նոր մոտեցումների զարգացման վրա:  Եթե  մեր ամբողջ ուժերը կենտրոնացնենք այն հարցի վրա, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա այդքան մեծ արդյունքների չի բերի: Դա ցանկալի է եւ անհրաժեշտ է, սակայն ըստ իս՝ հաջորդ փուլում: Ղարաբաղի մասնակցությունը, իրականում պետք է լիներ անմիջապես ապրիլյան պատերազմից հետո, այդ պահը կորցրինք: Այստեղ լավագույն, վառ օրինակն այն էր, որ Ղարաբաղի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը եթեր դուրս եկավ Ադրբեջանի արտգործնախարարի հետ CNN-ով, ինչը չափազանց մեծ ազդեցություն թողեց: Պարզ երեւում էին հակամարտության երկու ուղիղ կողմերը՝ Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Դա լավ նախադրյալ էր Ղարաբաղի իշխանությունների համար բանակցային գործընթաց վերադառնալու հարցում:

-Խոսեցիք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, իսլամական պետության գործելաոճի հետ նմանության մասին:  Անդրադառնալով, մասնավորապես, ապրիլյան պատերազմիժամանակ Ադրբեջանի կողմից Պաշտպանության բանակի, խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններին, որոնց վերաբերյալ Արցախի մարդու իրավունքներիպաշտպանի գրասենյակը մանրամասն զեկույցներ է ներկայացրել, ինչպե՞ս կգնահատեք այս ուղղությամբ միջազգային հարթակում տարվող աշխատանքները:

-Շատ բարձր եմ գնահատում հատկապես Արցախի նոր ՄԻՊ-ի  աշխատանքը, որը, իմ կարծիքով, ուղղված է ոչ միայն ներսի խնդիրերին, այլեւ միջազգային ասպարեզին՝ անելով ճիշտ շեշտադրումներ՝ կապված  ռազմական հանցագործությունների ոլորտում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների հետ: Կարծում եմ՝ արդեն իսկ մեծ արդյունքի է հասել եւ ճիշտ  ուղու վրա է եւ ոչ միայն Արցախի ՄԻՊ-ը: Այստեղ կցանկանամ նշել նախորդ տարվա ապրիլից հետո այստեղ ԱՄՆ դիվանագետների, դեսպանների կատարած աշխատանքը:  Նրանք կարողացան ուշադրություն սեւեռել հենց այդ հարցի վրա, որովհետեւ երբ մենք փորձեցինք գործել մեր ավանդական սխեմաներով, այսինքն՝ ինչպես ենք արձագանքում Ադրբեջանի ագրեսիային,  խոսում ենք նույն պատճառների, նույն տրամաբանության մասին, սրան միջազգային հանրությունն արդեն սովոր է, նման երեւույթներ ամեն օր կատարվում են ինչ-որ տարածաշրջանում: Եվ այս դեպքում արձագանքը սովորաբար չի լինում այն, ինչ մենք են ակնկալում, սակայն մերոնք խոսեցին ռազմական հանցագործությունների մասին՝ արդեն փաստերով, եւ հասան մեծ փոփոխությունների: Միջազգային հանրությունն ունի իր տեմպերը. մենք միշտ բողոքում ենք, որ  շատ դանդաղ է արձագանքում, եւ  ճիշտ ենք անում, բայց այն, որ Ադրբեջանի նկատմամբ փոխվել է եւ փոխվում է վերաբերմունք, դա փաստ է, եւ մենք այս վերաբերմունքը կարող ենք օգտագործել:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield