Արցախի նախագահն ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝ տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



