Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր
POLITICSԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Բոլոր խելքը գլխին մարդիկ գիտեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայում գերմանացի գերիներին ազատ արձակելու նպատակով»,- հայտարարել է Օզդեմիրը:
Ազգությամբ թուրք պատգամավորը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակներից պետք է լինի Թուրքիայում կալանավորված գերմանացիների ազատ արձակումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



