Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Հայը և օրենքը

SOCIETY

Past.am-ի հյուրն  է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը


–  Պարոն Վաղարշյան, ո՞րն էր պատճառը, որ մենք, բավականին խելացի ազգ լինելով, նաև ծանրագույն պայմաններում ապրելով հազարամյակներ ու չվերանալով, այդուհանդերձ չենք կարողացել մեր պետությունն ու պետականությունը պահպանել:
Այս հարցի պատասխանը, որպես գիտնական, պարզե՞լ եք:

–  Պատճառները բազմաթիվ են: Նախ՝ մեր աշխարհագրական դիրքը: Գտնվում ենք այնպիսի խաչմերուկում, որտեղով ամեն 100–200 տարին մեկ անցել են համաշխարհային տիրապետության ձգտող նվաճողներ: Անցել են՝ ամեն անգամ ավերելով: 
Տեսեք՝ 90–ական թվականների բագրատյանական ավերումից հետո մենք, ըստ էության, զրոյից սկսեցինք մեր տնտեսությունը: Բայց այս դեպքում գոնե շինությունները՝ նյութական մշակույթը մնաց: Իսկ այն ժամանակների նվաճողները դա էլ էին մաքրում ու ջնջում: Եվ ժողովուրդը ամեն անգամ նորից սկսում էր կառուցել:
Նպաստում էին նաև աշխարհագրական մեր տեղանքի առանձնահատկությունները: Լեռնային կտրտվածությունը դրականի կողքին ունեցել է նաև բացասական դերակատարություն: Երկրի տարբեր մասերը սերտորեն չեն կապվել միմյանց հետ, որպեսզի մեկը մյուսի կարիքը զգա: Ուստի ամեն մի հայոց աշխարհ կառուցված է եղել բնատնտեսության վրա: Իսկ տնտեսական սերտ և ինտեգրված կապերի բացակայությամբ շատ դժվար էր ամբողջական հայոց աշխարհում ձևավորել հանրային իշխանություն:
Մեր հարևանները միշտ էլ հզորներ են եղել: Սկսած՝ Քրիստոսի ծննդից առաջ: Միջագետքի, պարսկական, հռոմեական, հելլենական քաղաքակրթությունները: Այս երկրներն են որոշել աշխարհի ճակատագիրը: Իսկ ոչ մի հզոր չէր ցանկանա իր կողքին տեսնել այլ հզոր պետություն: 

–  Գուցե մե՞նք էլ փորձեինք հզորանալ:

–  Հզորացման համար դու պետք է ունենայիր տնտեսական և սոցիալական նախադրյալներ: Տնտեսական հիմքը չէր կարող գոյություն ունենալ տեղանքի բնույթի պատճառով, ինչպես ասացի: Իսկ քաղաքները մշտապես ավերվել են, և չեն ծառայել որպես սոցիալական հենարան: 
Այսինքն՝ մեր թագավորը չի ունեցել սոցիալական այլ հենարան, բացի իր ոստանից: Մնացածը եղել են նախարարական կալվածքներ՝ իրեն չենթարկվող բնակչությամբ: Իսկ միջնադարյան անգրագետ գյուղացուն գաղափարական պայքարի չէիր հանի՝ հանուն թագավորական իշխանության: Որովհետև նրա նախարարը հենց իր նահապետն էր:

– Բայց կան տեսակետներ, որ ճանապարհների խաչմերուկ լինելու հանգամանքը կարելի է նաև դրական առումով օգտագործել: Ի վերջո, նշանակում է կարևոր ենք աշխարհի համար:

–  Նման մարդիկ թող նաև ճանապարհը ասեն՝ ո՞նց: Ինչպե՞ս օգտագործել խաչմերուկ լինելու հանգամանքը: Բանն այն է, որ մեր ողջ ազգը ասես ստրատեգոսներից բաղկացած լինի: Ամեն մի մարդ իրեն այդպիսին է կարծում: Ի վերջո հայտարարելով չէ. առաջարկելով է, ծրագրեր ներկայացնելով է:

–  Մեր ազգի մասին ասում են, որ հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, նաև անձնապաստան ենք: Գուցե նաև դա՞ է պատճառը, որ ավելի շատ մտածում ենք մեր անձի մասին, քան հանրության ու ազգի մասին:

–  Դա էլ հենց մեր պատմական ճակատագրի հետևանք է: Բանն այն է, որ հասարակական սոցիալիզացիան որոշակիորեն վերածվել է գենետիկ հատկության: 
Իսկ դու դարերով պետականություն չես ունեցել, մնացել ես բախտի քմահաճույքին: Օտար նվաճողին հետաքրքիր էր միայն ֆիսկալային քաղաքականությունը: Ընդ որում, մահմեդական շարիաթի կանոններով՝ նրա օրենքի կիրառումը մեր հանդեպ սրբապղծություն էր համարվում: Եվ ասում էին՝ մեր օրենքները ձեզ չեն վերաբերում, գնացեք ձեր օրենքներով ապրեք, ապրեք ձեր ներքին հարաբերություններով:
Եվ եթե մենք այդքան դարեր այդպես «ինքնագլուխ» ապրել ենք, դրա համար էլ այսպիսին ենք այսօր: Դրանից է գալիս, որ ամենքս կարծում ենք, թե մենք ենք աշխարհի ամենախելոքը, ամենատաղանդավորը և այլն: Անգամ ամենասովորական մարդը կարող է իրեն ավելի խելոք համարել, քան ակադեմիկոսի տիտղոս ունեցողը:
Այսինքն՝ չի եղել հանրային այն իշխանությունը, որը քեզ կդաստիարակեր, քեզ կսոցիալիզացներ:

–  Ինչպե՞ս հաղթահարենք այս վիճակը, ո՞րն է ճանապարհը:

–  Ճանապարհը իրավական դաստիարակությունն է՝ հայրենիք, կարգապահություն, օրենք: Իսկ այս խնդիրը պետք է դրվի մեր կրթական համակարգի առջև, նրանք պետք է դա իրականություն դարձնեն:
Նայենք աշխարհի քարտեզին. ո՞ր ազգերն են զարգանում այսօր: Եվրոպական ռասան է և չինաճապոնականը: Այս երկուսն էլ աչքի են ընկնում կարգապահությամբ և աշխատասիրությամբ: Հետևաբար առաջին ու կարևոր խնդիրը մեր հասարակության անդամների իրավական դաստիարակությունն է ու նրանց մեջ կարգապահության ամրապնդումը: Այս հատկանիշները կամաց–կամաց պետք է մտցնենք մարդկանց մեջ:

–  Դա էլ իշխող վերնախավի խնդիրն է, որ դաստիարակի ժողովրդին օրենքի գերակայության գիտակցությամբ:

–  Կա նման ծրագիր՝ կառավարության կողմից հաստատված: Կոչվում է «Իրավական համաուսուցման, դաստիարակության և կրթության զարգացման հայեցակարգ»: Սակայն շատ դանդաղորեն է այն իրականացվում: Մինչդեռ օր առաջ մենք պետք է կարողանանք օրենքի, որպես արժեքի գիտակցությունը մտցնել մարդու հոգեբանության մեջ:

Գոհար Սարդարյան

 

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program