Իսպանիայի դատարանը տվել է Պուչդեմոնին ձերբակալելու միջազգային օրդեր
INTERNATIONAL NEWSԻսպանիայի դատարանը տվել է պաշտոնից հեռացված Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային օրդեր, ովքեր նոյեմբերի 1-ին ցուցմունքներ տալու համար ի հայտ չեն եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է La Vanguardia թերթը:
Բացի այդ, դատարանը որոշել է անազատության մեջ պահել պաշտոններից հեռացված կատալոնական կառավարության 8 ներկայացուցիչներին, ովքեր այսօր ցուցմունք են տվել Մադրիդում: Դատարանի որոշումը տարածվում է նաև ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի վրա:
Դատարանը ինքնավարության կառավարության նախկին անդամներին մեղադրում է ապստամբության և հափշտակության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



