Գինու համաշխարհային արտադրության ծավալը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
ECONOMICSԳինու համաշխարհային արտադրության ծավալները պատմականորեն ցածր ցուցանիշ են գրանցել վերջին 50 տարվա կտրվածքով:
Ինչպես հայտնում է Euromag-ը, այս տարի գինու արտադրության համաշխարհային ծավալները նվազել են 8.2 տոկոսով՝ մինչև 246.7 մլն հեկտոլիտր: Տվյալ ցուցանիշն, ըստ Գինու միջազգային կազմակերպության, ամենացածրն է, որը գրանցվել է վերջին 50 տարում:
Այս տարի ըմպելիքի արտադրության ցածր ծավալները կապում են վատ բերքահավաքի հետ, որը գրանցվել է երեք խոշորագույն արտադրողի այգիներում՝ Իտալիա (-23%), Ֆրանսիա (-19%) և Իսպանիա:
Անցյալ տարի Եվրոպայում միայն 4 երկրի է հաջողվել բարձրացնել գինու արտադրության ծավալները՝ Պորտուգալիային (+10%), Ռումինիային (+64%), Հունգարիային (+3%) և Ավստրիային (+23%):
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



