Թուլուզցի ահաբեկչի եղբորը 20 տարով ազատազրկել են հանցակցության համար
INTERNATIONAL NEWSՓարիզի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Աբդելկադեր Մերին 2012 թվականին իր եղբոր կատարած հանցագործություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Մուհամմեդ Մերան՝ ծագումով ալժիրցի Ֆրանսիայի 24-ամյա քաղաքացին, սպանվել էր 2012-ի մարտին՝ երկօրյա գործողության ժամանակ։ Ոստիկանության տվյալներով՝ ավելի վաղ նա հարձակվել էր Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի վրա եւ սպանել 3 ֆրանսիացի դեսանտավորների։
Աբդելկադեր Մերան մեղավոր էր ճանաչվել որպես ահաբեկչի հանցակից։ Սակայն նրան արդարացրել էին սպանության մասնակցության մասով։ 20-ամյա բանտարկության 2/3-ը նա կանցկացնի խիստ ռեժիմի բանտում, որի ընթացքում կարող է միջնորդություն ներկայացնել պայմանական վաղաժամ ազատման մասին։
Գործով մեկ այլ ֆիգուրանտ Ֆեթահ Մալքին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



