Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում

POLITICS

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում: Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին պարզապես նպաստ տալու մոտեցումից անցում է կատարվում կոնկրետ կարիքի գնահատմանը և դրան համապատասխան, օգնության տրամադրմանը:

«Ընտանիքների անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում բազմաթիվ ցուցանիշներ: Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելության ընթացքում շատ բան է պարզվում, խնդիրներն են վերհանվում: Հստակեցվում է տվյալ անձի կամ ընտանիքի անդամների աշխատելու ունակությունը, ցանկությունը, կարողությունը, հոգեբանական վիճակը: Այսինքն` սոցիալական աշխատողը գնահատում է աղքատության մակարդակը, դրանց տալիս ձևակերպումներ, որից հետո սկսվում համապատասխան աջակցման աշխատանքը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Տրամադրվող աջակցությունը կարող է տարբեր լինել` առողջապահական ծառայություններ, կրթական ծրագրեր, հոգեբանական ծառայություն, խնամք, աշխատանքի տեղավորում և այլն:

Հայաստանում ներկայում հաշվառվում է մոտ 1000-ից ավելի սոցիալական աշխատող: Աստղիկ Մինասյանի տեղեկացմամբ, պետական մարմիններում աշխատում է մոտ 700 աշխատող, մնացածը հասարակական կազմակերպություններում են:

Շրջանառության մեջ է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայում ՀՀ կառավարությունում է: Օրենքի նախագիծը մշակվել է «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ այդ օրենքի նախագիծն ուղղված է սոցիալական աշխատողների մասնագետների որակի բարձրացմանը:

«Մարդիկ կարիքի մեջ են և կուզենան ստանալ որակյալ ծառայություն: Դրա համար ընտանիքում մուտքը, նրանց հետո աշխատելու մոտեցումը, գործի վարումը պետք է լինի գրագետ, և այդ դեպքում դժվարին իրավիճակում հայտնվածները ոչ թե կդիմադրեն, այլ կգնան համագործակցության»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կրթական չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն սոցիալական աշխատողները: Սոցիալական ծառայությունները ձևավորվել են ավելի վաղ, քան կրթական բաղադրիչի ներդրումն էր: Հետևաբար` համակարգում կան մարդիկ, որոնք բանիմաց են, փորձ ունեն, սակայն գործի նկատմամբ մոտեցումն է տարբեր, աշխատանքն անում են այլ տեսանկյունից:

«Համակարգը համապատասխան կրթությամբ աշխատողներով համալրելու կարիքը կա: Եվ որպեսզի այդ անցումը ճիշտ կազմակերպվի, առաջարկում ենք այս օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն կրթական չափորոշիչներ: Արդեն համակարգում աշխատողները լրացուցիչ կրթությամբ պետք է համապատասխանեն նոր պայմաններին: Սոցիալական աշխատողները բժիշկների նման պետք է ամեն օր կատարելագործվեն: Օրենքը փորձում է  կարգավորել այդ դաշտը»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է: Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրելըստ որիտոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համապատասխանՀայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

 Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհորի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ միայն նյութականայլև հոգեկան աջակցություն:

Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունըՍկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացածսոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներԱյժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինքում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրներիկարգավորմանըլուծմանընրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds