Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Վստահ եմ, որ բնակիչների հետ համատեղ, թիմային աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիներին կկարողանանք հետզհետե լուծումներ տալ բոլոր խնդիրներին». Հարություն Մանուչարյան

INTERVIEW

Նոյեմբեր 5-ին սահմանամերձ Տավուշի մարզում կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Այդ տարածաշրջանի 17 համայնքները կկազմեն Բերդ խոշոր համայնքը:Past.am-ը հետ հարցացազրույց է ունեցել Բերդ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցող, քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հետ:

«Ծնվել և մեծացել եմ Բերդ համայնքում և այն կապվածությունը, որ ունեմ մեր հող ու ջրի և բնակչության հետ՝ նկարագրելն ուղղակի անհնար է: Առհասարակ, ցանկացած մարդու համար, ծննդավայրը հարազատ տան նման է. հոգատար ես, նվիրված, բայց երբ սահմանամերձ շրջաններում ես ապրում, էլ ավելի են մեծանում զգոնությունն ու պատասխանատվությունը՝ ծննդավայրիդ ու բնակիչներիդ հանդեպ: Քառօրյա պատերազմի ժամանակ ոչ միայն մեր համայնքը, այլև բոլոր 17 համայնքներն իրենց աշխատանքով են կանգնած եղել սահմանին: Այսօր Բերդի տարածաշրջանում չկա մի միջոցառում, որ մեր զինվորները մեր կողքին կանգնած չլինեն, զինվորականների կողմից չկա նախաձեռնված մի ծրագիր, որ ժողովուրդը նրանց աջակցած չլինի: Եվ ընդհանրապես, համար առաջին անվտանգությունը ես մեր ժողովրդի կապն եմ համարում բանակի և բանակի կապը մեր ժողովրդի հետ»:

-Ընտրություններին մասնակցելու համար պետք է ունենալ հստակ ու հավակնոտ ծրագիր, որն էլ հենց դառնալու է համայնքի զարգացման առաջիկա տարիների ուղենիշը: Պարոն Մանուչարյան, ի՞նչ ծրագրով եք այսօր հանդես գալիս Դուք:

-Գիտեք, առաջիկա ընտրություններով կմիավորվեն մեր տարածաշրջանի բոլոր 17 համայնքները և Բերդը կդառնա մեկ խոշոր համայնք: Որպես նախընտրական ծրագիր ու առաջիկա անելիքների հստակ ուղենիշ, մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք բոլոր համայնքների համաչափ զարգացման ուղղությամբ: Որևէ գյուղում ես չեմ լինելու ղեկավար, այլ լինելու եմ տվյալ համայնքի ղեկավարի աջակիցը և վստահ եմ, որ բնակիչների հետ համատեղ, թիմային աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիներին կկարողանանք հետզհետե լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս ծառացած են համայնքի առջև: Բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք կյանքի են կոչվել Բերդ համայնքում, պետք է հետևողականորեն իրականացվեն նաև մյուս բոլոր համայքներում, որպեսզի կարողանանք նույն մակարդակին հասցնել տնտեսության բոլոր ճյուղերը։

-Պարոն Մանուչարյան, բնակիչները հաճախ են Ձեր մասին խոսելիս օգտագործում «Մեր Հարութը» արտահայտությունը, ինչպես դա կմեկնաբանեք։

-Նման գնահատականի արժանանալը պարտավորեցնող է։ Մի բան հաստատ է. ես երբեք չեմ փորձել մեր ժողովրդից կտրվել, ինչի շնորհիվ էլ նաև այս օրերին պարզ ճակատով մտել եմ տարբեր համայքներ: Կարծում եմ ցանկացած պաշտոնյայի համար ամենակարևոր ձեռքբերումը բնակիչների գնահատականն է, որովհետև կատարած աշխատանքի արդարացի գնահատակը հենց նրանք են տալիս: Երբ դու հոգատար ես կողքիդ հարևանի, թաղամասի ու ամբողջ համայնքի հանդեպ, ամենևին էլ պարտադիր չէ` լինես պաշտոնյա: Եվ դեռևս այն տարիներին, երբ ես չեմ եղել համայնքի ղեկավար ու բազմաթիվ նախաձեռնություններ եմ ունեցել համայնքում, ամենևին էլ չեմ մտածել, որ այն կարող է ինձ մի օր պետք գալ, պարզապես գլուխս հանգիստ եմ դրել բարձին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan