Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Աշոտյանը հեռանկարային է համարում Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը

SOCIETY

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբարիի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Իրաքի Հանրապետության խորհրդարանի գործընկեր պատվիրակությանը` հանձնաժողովի` Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ բարեկամական կապերի զարգացումը եւ նշել, որ բացի մշակութային կապերից երկու ժողովուրդներին միավորում են նաեւ տնտեսական, քաղաքական եւ հումանիտար համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հեռանկարները:

Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում մեծապես կարեւորում է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում նաեւ Իրաքի Հանրապետության հետ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի եւ Իրաքի ժողովուրդների միջեւ առկա պատմական ամուր բարեկամությանը, որը մեկ անգամ եւս ընդգծում է այն իրողությունը, որ տարածաշրջանում չկան կրոնական խնդիրներ:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների սերտ համագործակցությունը եւ նշել, որ հանձնաժողովները կարող են գործուն ներդրում ունենալ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում: Այս համատեսքստում բարձր է գնահատվել նաեւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերն ու ակտիվ գործունեությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքի ժողովրդի տարած հաղթանակը եւ նշել, որ ծայրահեղականության դեմ պայքարը հանդիսանում է երկու պետությունների արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայություններից մեկը:

Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերի համար եւ նշել, որ հայ-իրաքյան հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Նա կարեւորել է տնտեսական, քաղաքական եւ հումանիտար ոլորներտում համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում զարգացման հեռանկարներին, երկու պետությունների միջեւ կանոնավոր չվերթեր ունենալու անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ցանկություն է հայտնել Իրաքում հյուրընկալելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը, ինչն Արմեն Աշոտյանը սիրով ընդունել է»: 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome