Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Գուրգեն Եղիազարյան. «Պատ չեն շարելու, բայց հարկ եղած դեպքում զորք են կանգնեցնելու երկաթգծի ողջ երկայնքով»

SOCIETY

Պարզվում է, որ Երևան–Թբիլիսի երկաթգիծը գործում է 30% ծանրաբեռնվածությամբ և իրականում չի կարողանում մեծացնել իր ծառայությունների պահանջարկը, քանի որ այդ ճանապարհով Հայաստան ներկրվող բեռները ստուգվում են ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից:

Դա լրջագույն խոչընդոտներ է առաջացնում Հայաստանի առանց այն էլ թույլ զարգացած տնտեսության համար, «Փաստի» հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:Անդրադառնալով օրերս Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի միջոցով Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մասին, նա նաև տեսակետ հայտնեց, որ վտանգը միայն այն չէ, որ երկաթգիծը շրջանցել է մեր երկիրը, այլ, որ պայմանագրում թուրքական կողմը նախատեսել է հարկ եղած դեպքում երկաթգծի ողջ երկայնքով պահպանել երկաթգծի անվտանգությունը:

«Պատ չեն շարելու, բայց հարկ եղած դեպքում զորք են կանգնեցնելու երկաթգծի ողջ երկայնքով, ինչը նշանակում է, որ Հայաստանի շուրջ «պատնեշ» են կառուցելու Վրաստանի հողի վրա: Եվ այս խայտառակությունը սկսվեց «Մետաքսի ճանապարհով», որի նպատակը մեկն է՝ Հայաստանն ամեն գնով պահել շրջափակման մեջ: Այդ օղակը գնալով սեղմվում է, և այս պայմաններում, եթե երկիրը ճանապարհներ չունի, չի կարող զարգանալ: Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում մնացել է ամեն ինչից դուրս: Ճանապարհներ են բացվում, որոնք շրջանցում են Հայաստանը, այսինքն, մենք մնացել ենք միայն ինքնաթիռի հույսին»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Հետաքրքիր մի դիտարկում ևս: Բանախոսի խոսքով՝ Հայաստան ներկրվող հիմնական բեռները մտնում են երկիր ոչ թե Բավրայի ճանապարհով, այլ հարավային անցակետով, որպեսզի Բորժոմի–Բավրա–Գյումրի ճանապարհը չակտիվանա, ենթակառուցվածքներ չստեղծվեն և Ջավախքի հայերը չկարողանան աշխուժանալ:

«Նրանք նույնիսկ դա են հաշվել, իսկ չակերտների մեջ ասած՝ մերոնք ի՞նչ են մտածում: Մինչև այսօր դեռ մտածում են միայն սեփականաշնորհման մասին: Իրենց պետք է՞, որ մտածեն, թե երկիրը մնում է առանց ճանապարհների: Հայաստանն այսպես երկար դիմանալ չի կարող, քանի որ արդեն արնաքամ է լինում»,– ասաց Գ. Եղիազարյանը:
Նրա կարծիքով՝ ելքը միակն է՝ ապրիլ ամսին սպասվող իշխանափոխությունը, քանի որ մարդը, ով վերջին տասը տարիների ընթացքում պետք է այս ամենի մասին մտածեր՝ չի մտածում: Իսկ մոտ ապագայում երկրի ղեկավարությունը նրա կողմից կրկին ստանձնելու դեպքում, Հայաստանը դարձյալ կմնա ճահճի մեջ և կրկին՝ խաղից դուրս վիճակում:

«Եվ այս ամեն ինչին մենք ականատես ենք լինում մեր անգործության պատճառով:Ավելին, հիմա էլ նվեր ենք ստացել, որ թուրքերը կարող են պետք եղած ժամանակ զենքով, ողջ հայ–վրացական սահմանի երկայնքով փակել Հայաստանից դեպի հյուսիս տանող ճանապարհը»,– ասաց քաղաքական գործիչը:

Նա նաև հավելեց, որ հնարավոր չէ անվերջ, ամեն ինչ, այդ թվում նաև ճանապարհները տանուլ տալ, ինչը նաև կյանքի ճանապարհ է Հայաստանի համար: Կան նաև Սև ծովը մեր առջև բացելու ճանապարհները, բայց Գ.Եղիազարյանի կարծիքով իշխանությունները նույնիսկ այս ամենի մասին մտածելու ժամանակ չունեն, քանի որ մինչ օրս միայն զբաղված են եղածը սեփականաշնորհելով:

«Մենք խեղդվում ենք առանց ճանապարհների, քանի որ ցանկացած երկրի համար դրանք թթվածնային խողովակներ են, բայց Հայաստանի դեպքում մեկը մյուսի հետևից փակվում են, ինչն ընդհանրապես որևէ մեկին չի հետաքրքրում: Կան նաև փակվող ճանապարհները բացելու ուղիները: Եվ պետք է օգտվել միջազգային իրավունքներից, ոչ թե չտեսնելու տալ այն իրական վտանգները, որոնք մեկը մյուսի հետևից կախվում են մեր գլխին»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Արմինե Գրիգորյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome