Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մարտիրոսյան. «Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բյուջեի քննարկումները»

SOCIETY

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 2018 թվականի բյուջեի նախագծին որոշակի առումով ծանոթացել է և մտահոգված է, որ եկամտային մասն այդպես էլ չի ավելացել: Նրա կարծիքով դա խոսում է այն մասին, որ իրականում Հայաստանում ոչ տնտեսական զարգացում կա, ոչ էլ մոտ ապագայում կլինի, իսկ կրթության, ինչպես նաև այլ ոլորտների ֆինանսավորման կրճատումները նույնպես խոսում են այն մասին, որ առաջիկայում սոցիալական լարվածության մեծացում կլինի:
«Քաղաքացիների հոգսերը հոգալու փոխարեն ունենալու ենք մի իրավիճակ, երբ տարին բացասական տնտեսական ցուցանիշներով է անցնելու:

Եթե դրան գումարենք իշխանությունների և ընդդիմության կողմից բյուջեի հանդեպ ունեցած պասիվ վերաբերմունքը, կարող ենք եզրակացնել, որ այն որևէ կապ չունի քաղաքացիների հետ: Այս օրերին Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բյուջեի քննարկումները: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այսինքն, դա նույնպես ցույց է տալիս, որ մենք ըստ էության ապրում ենք բոլորովին այլ կյանքով և պետական բյուջեն մեր կենսագործունեության հետ որևէ կապ չունի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նրա դիտարկմամբ, նորմալ ժողովրդավարական երկրներում ամենաքննարկվող հարցը պետք է պետական բյուջեի նախագիծը լիներ, սակայն ներկայի պասիվությունը, կրկին փաստում է, որ երկրում ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական դաշտ չունենք: Ո՞վ է խանգարում երկրում քաղաքական դաշտ ձևավորել և ինչո՞ւ է ընդդիմությունը «արջի քուն» մտել հարցին, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Մի երկրում, որտեղ ընտրական օրենսգիրքը չի գործում և ցանկացած ընտրություն տապալվում է, պարզ չի՞, որ քաղաքական դաշտը կվերանա: Հիմա, ըստ էության, մնացել են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի քանի անձինք, և՝ վերջ: Եթե 91 թվականից նորմալ ընտրություն չի եղել, կուսակցությունների ֆինանսավորումն անընդհատ հարվածի տակ է եղել, որի արդյունքում որևէ իրական ընդդիմադիր կուսակցություն չի ֆինանսավորվում, այս պայմաններում ինչպես կարող է նորմալ քաղաքական դաշտ ձևավորվել: Եվ դրա բացակայությունն է նաև պատճառը, որ բյուջեի շուրջ նորմալ քննարկում չի ձևավորվում»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով ԵՄ–ի հետ Հայաստանի համագործակցության պայմանագիր ստորագրելու հեռանկարի մասին, քաղաքական գործիչը տեսակետ հայտնեց, որ փաստաթուղթը բավականին թույլ է: Եվ այդ պայմաններում խոսել երկրին սպասվող պայծառ ապագայի մասին՝ լուրջ չի լինի: Ա.Մարտիրոսյանի համոզմամբ այն ընդամենը բարի ցանկությունների մասին փաստաթուղթ է, բայց եթե նույնիսկ եղած բովանդակությամբ էլ վավերացվի, էլի կարելի է լավ քայլ համարել:

Քաղաքական օրակարգում ընդդիմության պասիվությունը կամ ընդհանրապես բացակայությունը, Ա. Մարտիրոսյանի համոզմամբ պայմանավորված է պրոցեսի բացակայությամբ: Եվ նույնիսկ ՏԻՄ ընտրությունները ընդդիմության համար առիթ չեն կարող հանդիսանալ, քանի որ, ըստ նրա, դրանք քաղաքական ընտրություններ չեն:
«Ակնհայտ է, որ ինչ–որ թեմա պետք է լինի, որպեսզի ընդդիմությունը ակտիվանա, բայց քանի որ ընտրությունները ամբողջովին վերացրեցին քաղաքականություն հասկացությունը, այդ իսկ պատճառով էլ պրոցես չի ձևավորվում: Ինչ է, քաղաքացին չի հասկանո՞ւմ, որ իր ընտրությամբ ոչինչ էլ չի որոշվում, այն էլ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Երկիրն էլ արդեն գնում է ոչ միայն միակուսակցականացման, այլև ֆեոդալացման, բայց պետք է հիշել, որ այսպես չի կարող երկար շարունակվել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome