Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Կատալոնիան չի նահանջում

INTERNATIONAL NEWS

Բարսելոնայում անհանգիստ իրավիճակ է. նախորդ գիշեր, հատկապես տուրիստական շրջաններում, անկախության կողմնակիցները կրկին կաթսաներով դուրս են եկել փողոց և շերեփներով դրանց հարվածելով՝ աներևակայելի աղմուկ են բարձրացրել: Բողոքի երթին զուգահեռ՝ կատալոնացիներն իրենց դրոշներն են կախել պատշգամբներից, և նրանք, ովքեր իրենց բնակարաններում են մնացել, տեղերում են միացել Կաթսաների ակցիային: ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ կատալոնացիները բողոքում են Իսպանիայի դատարանի կայացրած որոշումից, որի համաձայն՝ իրավապահները ձերբակալել են Պուչդեմոնի կառավարության բոլոր 8 անդամներին: Հաշվեհարդարից խուսափել է միայն վարչապետի խորհրդական Սանտի Վիլան, որը հրաժարական էր տվել դեռ Անկախության հանրաքվեի նախօրեին, բայց նա էլ ստորագրություն է տվել երկրից չհեռանալու վերաբերյալ և միայն 50000 եվրո տուգանք վճարելուց հետո կարող է ազատվել իսպանական արդարադատությունից:

Ի դեպ, Իսպանիայի ազգային դատական կոլեգիան շարունակում է դիտարկել նաև Կատալոնիայի էքսվարչապետ Կարլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը և նոյեմբերի 1–ին արդեն իսկ դատարան ներկայանալու ծանուցում էր ուղարկել վերջինիս, որը հրաժարվել է Իսպանիա վերադառնալ և Մադրիդի վերջին քայլերը ժողովրդավարության և սպասվող խորհրդարանական ընտրությունների դեմ իրականացված ծանր հարված է որակել: Հաստատելով, որ ամենևին չի հավատում իսպանական արդարադատությանը՝ Պուչդեմոնը հրապարակայնորեն վրդովվել է հատկապես խռովության և պետական միջոցների հափշտակության՝ Կատալոնիայի կառավարության դեմ ներկայացված մեղադրանքների առիթով, որոնց դեպքում երկրամասի կառավարիչներին մինչև 30 տարի ազատազրկում է սպառնում:«Կատալոնիայի լեգիտիմ կառավարությանը բանտ են նետել իր գաղափարների և այն բանի համար, որ նա հավատարիմ է գտնվել Կատալոնիայի խորհրդարանում իրեն տրված մանդատին: Որպես Կատալոնիայի լեգիտիմ վարչապետ՝ ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել այդ մարդկանց»,– հայտարարել է Պուչդեմոնը՝ հավաստիացնելով, որ ամենևին էլ չի պատրաստվում թաքնվել եվրոպական արդարադատությունից և մտադիր է աշխատել բելգիական դատարանի հետ: 

Խնդրի առնչությամբ փորձագետները նշում են, որ Մադրիդը դժվար թե Բրյուսելին դիմի՝ Պուչդեմոնին արտաքսելու, կամ՝ արտահանձնելու խնդրանքով, և եթե նույնիսկ այդպիսի բան պատահի, այս անգամ արդեն Եվրամիությունը քայլեր կձեռնարկի դրա խափանման համար, որովհետև այդպիսով Մադրիդը կատալոնացիներին նոր ծայրահեղական բասկերի կվերածի՝ ողջ Եվրոպայի կյանքը դժոխքի վերածելով:

Ինչ վերաբերում է փողոց դուրս եկած կատալոնացիներին, կամ գոնե՝ անկախության կողմնակիցներին, հարկ է նշել, որ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ միայն Մադրիդի, այլև Պուչդեմոնի նկատմամբ: «Այդ վախկոտը լքեց մեզ և փախավ, բայց մենք չենք նահանջի», «Ազատությու՛ն Կատալոնիային», «Քաղաքական գործիչները ստախոս են», «Մադրիդը հաշվի՛ կնստի մեզ հետ», «Ռախո՛յ, չես կարող դեմոկրատիա չտալ»՝ ահա այսպիսի պաստառներ են պարզել և համապատասխան կոչեր հնչեցրել կատալոնացիները, որոնց երթին ոստիկանները ոչնչով չեն խոչընդոտել: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն փաստը, որ հինգշաբթի օրը Բարսելոնայի քաղաքային խորհուրդը հատուկ որոշմամբ Պուչդեմոնի լուծարված կառավարությանը լեգիտիմ է ճանաչել, նշանակում է՝ կատալոնացիները շարունակում են բոլոր մակարդակներում չնահանջել և ամեն կերպ պայքարել իրենց իրավունքների համար: Ինչպիսի ընթացքով և արդյունքով՝ ցույց կտա ապագան:

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive