Կնոջը ծեծել է` իրենց բնակարանում մտերիմի հետ տեսնելով
SOCIETYՀամատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանում տեսնելով կնոջ մտերիմին՝ կնոջը ծեծի է ենթարկել: Քրեական գործը կքննվի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ Ջանիբեկը, այցելելով իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարան, այնտեղ տեսնելով կնոջ հետ սիրային կապի մեջ գտնվող Գևորգին, նշված հարցի շուրջ վիճաբանելիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Ըստ դատաբժշկական եզրկացության՝ կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնաս:
Ջանիբեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



