Խորհրդարանականները Բյուրականում մասնակցել են համապետական ծառատունկին
ECONOMICSՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ:
Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը: Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի տարածքի ծառատունկին:
Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ: Նախաձեռնությունը հնարավորություն կտա նաեւ վերականգնելու նախորդող ամիսների ընթացքում աննախադեպ հրդեհների հետեւանքով վնասված անտառները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



