Ղրիմում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, ևս 10 հոգի հոսպիտալացվել են
SOCIETYՂրիմում՝ Կերչ քաղաք տանող ավտոճանապարհին, ճակատ-ճակատի են բախվել ВАЗ-2105-ն ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Ղրիմի ՆԳՆ կայքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Գլազովկա գյուղի վարչական տարածքում մեծ արագությամբ ընթացող ВАЗ-2105 ավտոմեքենան վազանցից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դիմացից ընթացող Hyundai-ին: Բախման հետևանքով 05-ի մանկահասակ ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վարորդն ու ևս 4 ուղևոր հոսպիտալացվել են : Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են նաև Hyundai-ի վարորդն ու 4 ուղևորները, որոնց թվում նույնպես կան 2 երեխաներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



