Խոշորացված Շողակաթ համայնքում հաղթել է Սուլիկո Շուշանյանը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում, նախնական տվյալներով, ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, այս համայնքում գրասնցված 2358 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1768-ը: Այստեղ մրցակցում էին երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, նախկին Դրախտիկ համայնքի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը: Ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ 889 ձայն շահել է Սուլիկո Շուշանյանը, 850 ձայն՝ Վալենտին Պետրոսյանը: 23 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



