Յուրա Մովսիսյանը բաց կթողնի նաև «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, ուստի բաց կթողնի հոկտեմբերի 28-ին կայանալիք Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը:
Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, խաղին լիովին պատրաստ է և թիմի հետ Կրասնոդար է ուղևորվելու ՀՀ ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը:
«Սպարտակ»-ի կազմում վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի հարձակվող Զե Լուիշը: Կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կմնա Մոսկվայում` ՌԴ Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում նոյմեբերի 1-ին կայանալիք «Ուրալ»-ի հետ խաղին լավագույնս նախապատրաստվելու համար:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել գրեթե երկու շաբաթ առաջ` «Լոկոմոտիվ»-ի հետ մրցավեճի ժամանակ: Նախապես հայտարարվել էր, որ նրա ապաքինման համար կպահանջվի 14 օր: