Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի հետ

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ: Բարձր գնահատելով Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բանկի հետ փոխգործակցության շրջանակում վերջին տարիներին նախանշված բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում և աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ:

«2012թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ, և ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Այդ համատեքստում է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը, որի արդեն իրականացված հատվածների արդյունավետությունը տեսանելի և շոշափելի է բոլորի համար: Առիթն օգտագործելով՝ պետք է իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեմ բանկի հայաստանյան թիմից, ովքեր մեր թիմի հետ համատեղ օր ու գիշեր անում են հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ ու սահմանված ժամկետներում», - նշել է Տարոն Մարգարյանը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգն իր հերթին գոհունակություն հայտնելով համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:

«Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Ի դեպ, պարոն քաղաքապետ, արդեն հասցրել եմ նաև հենց տեղում ծանոթանալ Ձեր նշած ճանապարհային ծրագրի ինչպես իրականացված, այնպես էլ ընթացքում գտնվող հատվածներին ու, առիթն օգտագործելով, իմ գոհունակությունն եմ հայտնում երկու թիմերի համատեղ սերտ աշխատանքի արդյունքներից, որի շնորհիվ ապահովվել է թե՛ աշխատանքների պատշաճ կազմակերպումը և թե՛ որակը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի մեզ համար, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը», - նշել է Վենցաի Ժանգը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու, որի շրջանակում ակնկալվում է նաև Ասիական զարգացման բանկի գործուն մասնակցությունը: 

Այս մասով ևս Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome