Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Չելսիի» հետ խաղում
SPORTՊրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»: Խաղի միակ գոլը խփել է «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատան:
ՄՅՈւ-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին:
«Whoscored.com»-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:
Կիսապաշտպանը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինիս փոխանցումների ճշտգրտությունը 94,7 % է: Մխիթարյանը խախտել է կանոնները 1 անգամ: Նրա դեմ պայքարում կանոնները խախտվել է մեկ անգամ:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6,36 գնահատականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



