Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հաղթանակ ու պարտություն երեք քվեով

SOCIETY

Կիրակի հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների նախնական թիվը 243 հազար 335 է, կամ մասնակցել է ընտրողների 50,06%–ը: Դրանցից 3–ում անց են կացվել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34–ը խոշորացված համայնքներ են:

Ըստ ԿԸՀ կայքի՝ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները:

Ըստ մեր ամփոփման՝ այս ընտրությունների արդյունքում ունեցանք երկու ԲՀԿ–ական, երկու դաշնակցական, 11 անկուսակցական ու 37 ՀՀԿ–ական համայնքի ղեկավար:
ԿԸՀ կայքում դիտելով ընտրությունների արդյունքները՝ տեսնում ենք, որ ընդամենը մեկ համայնքում է կին գյուղապետ ընտրվել: Խոսքը Գեղաքարի մասին է, որտեղ վերընտրվել է ՀՀԿ–ական Կարինե Մարտիրոսյանը: Նա միակ թեկնածուն էր, և գյուղի 135 ընտրողից 88–ը կողմ է եղել նրա վերընտրվելուն:

Շատուշատ համայնքներում նույնպես միայն մեկ թեկնածու է եղել, քանի որ մեծամասամբ 2–րդ կամ 3–րդ թեկնածուները կա՛մ ինքնաբացարկ են հայտարարել, կա՛մ էլ՝ հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ու այդ բոլոր համայնքներում էլ միակ թեկնածուն ընտրվել է, քանի որ կողմ քվեարկողների թիվը գերազանցել է դեմ–ին: Օրինակ՝ Կապանում վերընտրվել է Աշոտ Հայրապետյանը, և այստեղ ընտրողների մի զգալի հատված դեմ է եղել նրա վերընտրվելուն: 18 հազար 713 ընտրողից կողմ է քվեարկել 12 հազար 538–ը, իսկ 5073–ն էլ ասել է՝ ոչ: Ու թեև այդ ավելի քան 5 հազար կապանցու դեմ լինելը փոքր թիվ չէ, բայց այնուամենայիվ հաղթել է Հայրապետյանը:

Սա միակ դեպքն է կիրակի օրվա ընտրություններից, երբ ընտրողների մեկ երրորդը դեմ է լինում միակ թեկնածուին: Մնացած դեպքերում տեսնում ենք, որ դեմ քվեարկողների թիվը տատանվում է մի քանի հոգուց մինչև մի քանի տասնյակ ու մի քանի հարյուր:
Շատ հետաքրքիր են նաև այն դեպքերը, երբ երկու թեկնածուների միջև ձայների տարբերությունը տատանվում է մի քանի տասնյակով կամ պարզապես մի քանի թվով: Օրինակ՝ այդ առումով բացառիկ է Արարատի մարզի Նշավան համայնքը: Այստեղ ընտրվել է անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը, ով իր հակառակորդ, հանրապետական Պապ Հակոբյանից առավել է եղել ընդամենը 3 ձայնով: Ընդամենը երեք ընտրողի կողմնորոշումը հօգուտ իրեն թույլ է տվել հաղթել այս ընտրություններում:
Շիրակի մարզի Մարմարաշենում արդեն 174 ձայնի առավելությամբ դաշնակցական Կարեն Արշակյանը հաղթել է ՀՀԿ–ական Թորգոմ Սահակյանին, նրանք ունեցել են համապատասխանաբար՝ 1463 ու 1289 քվե: Ծաղկահովիտում նույնպիսի պատկեր է եղել՝ 2467 քվե ստացած անկուսակցական Նորաին Հակոբյանը հաղթել է 2366 քվե ստացած հանրապետական Գոռ Հունանյանին: Մեկ այլ համայնքում էլ՝ Ախթալայում նույնպես ՀՀԿ–ն պարտվել է ինքնառաջադրմամբ հանդես եկած անկուսակցական Արկադի Թամազյանին 176 ձայնով:

Հավելենք, որ կիրակի օրվա ամենաբացառիկ արդյունքները Գորիսում էին, թեկնածուներից Առուշ Առուշանյանը ստացել էր քվեների գրեթե 99%–ը՝ ավելի ստույգ 98,4%: Նրա օգտին էր քվեարկել 12 հազար 945 գորիսեցի, իսկ Սամվել Հարությունյանի օգտին՝ միայն 56:

 Past.am 

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board