Ավտոտնակում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
SOCIETYՀիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում նոյեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վալոդիա Հ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.00-ին, ավտոտնակում ավտոմեքենայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



