Նիգերիայում բրիտանացի երեք գերի ազատվել է, մեկը՝ սպանվել
INTERNATIONAL NEWSՆիգերիայում անցյալ ամիս առեւանգված բրիտանացի միսիոները սպանվել է, սակայն երեք գերիներին հաջողվել է ազատել: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, հաղորդում է AP-ն:
Ըստ ԱԳՆ-ի՝ Ալանա Կարսոնը, Դեվիդ Դոնովանը եւ Շիրլի Դոնովանը վերադարձել են իրենց ընտանիքներ, բայց Յեն Սվայրը սպանվել է:
Բոլոր չորսը առեւանգվել էին հոկտեմբերի 13-ին: Դեվիդ Դոնովանը եւ իր կինը՝ Շիրլին աշխատում էին New Foundations-ում՝ քրիստոնեական բարեգործական կազմակերպությունում:
Բրիտանացիների ազատման եւ սպանվածի մահվան հանգամանքները հայտնի չեն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



