Ռուսական «Գազպրոմ»-ը դուրս է մղվել աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունների տասնյակից
INTERNATIONAL NEWSՌուսական «Գազպրոմ» ընկերությունը դուրս է մղվել աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունների Platts-ի վարկանիշի առաջին տասնյակից: Անցյալ տարի վարկանիշի 4-րդ հորիզոնականում գտնվող ընկերությունը հիմա 43-րդ տեղում է: Platts-ը սա կապում է ռուբլու անկման հետ:
Platts-ի Top 250 Global Energy Company Rankings վարկանիշի համաձայն, առաջին տեղում արդեն 11-րդ անգամ հայտնվել է ամերիկյան ExxonMobil-ը: Երկրորդ եւ երրորդ տեղերում Chevron-ը եւ Royal Dutch Shell-ն են: Ռուսական ընկերություններից բարձր հորիզոնականում է «Ռոսնեվթ»-ը՝ 10-րդ տեղում (անցյալ տարի՝ 6-րդ հորիզոնականում):
Ըստ ՌԲԿ-ի, առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ չինական CNOOC-ն (4), PetroChina-ն (7) եւ China Shenhua Energy Co Ltd-ն (9), ամերիկյան Valero-ն եւ Phillips 66-ը, ինչպես նաեւ ConocoPhillips (7) ընկերությունը:



