Ռուզաննա Խաչատրյանը հանդես կգա ասուլիսով. նա անուններ կտա՞
POLITICSՎերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ տիկին Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումները:
Խաչատրյանը իր հրապարակումներում խոսել էր զինվորական ծառայությունից խուսափած չինովնիկի մասին, որը իր խոսքով վերջին շրջանում հաճախ է խոսում հայրենասիրությունից և զինվորական ծառայությունից: Նախկին նախարարի կինը նաև նկատել է, որ հավանաբար հենց այդ պաշտոնյան է իր ընտանիքի դեմ տեղեկատվական տեռորի հեղինակը:
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Ռուզաննա Խաչատրյանը մոտ օրերս հանդես է գալու մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում նա կպատասխանի լրագրողներին հուզող հարցերին ու գուցե տա այն չինովնիկի անունը ում մասին նա գաղտնաբառերով էր խոսում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



