Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Տուգանք պատժատեսակի կատարման ՀՀ դատախազության նախաձեռնությունն արդյունքներ է տալիս

ECONOMICS

 ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ին ընդունած որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով  տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չէր երաշխավորվում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն, ինչով արգելափակվում էր նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակում չէր դրվում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

2016թ. ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն էր կատարել ազատազրկման հետ չկապված պատժատեսակների գործնականում կիրառման ոլորտում և, ի թիվս այլ խնդիրների, պարզել, որ ՍԴ մատնանշած որոշման հանգամանքներով պայմանավորված՝ տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դարձել է անհնարին, քանի որ կամովին տուգանքը չվճարելու դեպքում այդ պատժատեսակի կատարումն ապահովելու մեխանիզմներ գոյություն չունեին: Նշված իրավիճակը հանգեցրել էր նրան, որ դատապարտյալների կողմից տուգանքը կամովին չէր վճարվում, այսինքն, ըստ էության, դատական ակտերը չէին կատարվում: 

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ և 54-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ՝ ինչպես տուգանք, այնպես էլ հանրային աշխատանքներ պատիժների նպատակների և պատժի անխուսափելիության սկզբունքի հստակ ապահովման նպատակով: 

Այս գործընթացի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. մարտի մեկին ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքը: Դրանով հստակեցվեցին դատապարտյալների կողմից տուգանքը վճարելու անհնարինության և տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի իրավական հետևանքները՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումները: Հստակեցվեցին նաև հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման ընթացակարգերը: 

Դրանից անմիջապես հետո ՀՀ դատախազության կողմից ուժեղացվեց հսկողությունը վերը նշված գործընթացների, այդ թվում՝ հանրային աշխատանքներ պատժատեսակի գործնական կիրառման նկատմամբ: ՀՀ ԱՆ պրոբացիոն պետական ծառայության մարմինների գործունեության շրջանակներում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուժեղացվել է հսկողությունը համապատասխան դատապարտյալների պատժի կատարման օրինականության նկատմամբ: Փաստացի ապահովվել է օրենսդրական փոփոխությունների կենսագործումը, որը գործնականում դրական արդյունքներ է ապահովել: 

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության ստորաբաժանումների կողմից օրենքում կատարված վերոնշյալ փոփոխության՝ ուժի մեջ մտնելուց հետո թվով 867 միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ դատավճռով նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ: Արդյունքում տուգանք պատժատեսակի դատապարտված դատապարտյալների կողմից կատարվել է 183 365 300 ՀՀ դրամ գումարի վճարում:

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK