Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Թռչնորս քահանային ուղարկել են զղջման, բայց արդյոք նա զղջո՞ւմ է

SOCIETY

Econews.am կայքի հրապարակումն առ այն, որ հոգևորականը չթույլատրված որս է կատարել, անպատասխան չի մնացել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Առաջնորդարանի կողմից։ 

Մասնավորապես թեմից հանրությանը հետևյալն են փոխանցել. «Տարիներ առաջ իմանալով Տ. Ղևոնդ քահանա Գափոյանի` թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է տեր հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից: Ավելին, Արագածոտնի թեմի Թեմակալ Առաջնորդի կողմից տեր հայրն արժանացել է խիստ նկատողության և անցել ապաշխարության շրջան:

Econews.am 30.10.2017 թ. հրապարակած հոդվածից հետո խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության: Ուսումնասիրության եզրակացությունն` ի պահանջել հարկին, ընկալյալ կարգի համաձայն կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին` առ ի տնօրինություն»:

Արագածոտնի թեմի առաջնորդի քարտուղար Արման սարկավագ Ահարոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նկատողություն է ստացել քահանան ու ինչ է ենթադրում ապաշխարության շրջան ասվածը։ Արման սարկավագ Ահարոնյանը մեզ ասաց, որ նման հայտարարություն անելու իրավունք չունի, իսկ ապաշխարության շրջան առհասարակ նշանակում է զղջում, այսինքն՝ զղջման շրջան է դա։


«Յուրաքանչյուր հայ քրիստոնյա՝ մկրտյալ անձ, պետք է մասնակցի ապաշխարության։ Կիրակի օրը, երբ մասնակցում է պատարագի, պատարագի սկզբին տեղի է ունենում ապաշխարության կարգ։ Կամա թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակցաբար գործած մեղքերի համար քրիստոնյան ապաշխարության է մասնակցում, որը լինում է անհատական ու ընդհանրական։ Եկեղեցում տեղի է ունենում ընդհանրական ապաշխարում, իսկ անհատների դեպքում՝ անհատական։ 

Հիմա, եթե քրիստոնյան չի մասնակցում ապաշխարության կարգին, ուրեմն նա ինքն իրեն համարում է անմեղ մարդ, բայց անմեղ մարդ գոյություն չունի»,– նշեց Արման սարկավագ Ահարոնյանը։

Հարցին, թե Տ. Ղևոնդ քահանա Գափոյանն առաջին անգամ է նման նկատողություն ստանում, հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ իրավասու չէ նման մանրամասներ բարձրաձայնել։ Դիտարկմանն էլ, թե հնարավոր է արդյունքում հոգևոր աստիճանից զրկել նույնպես չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ չի կարող ասել, քանի որ դրա մասին հայտարարություն անելու իրավունք չունի։

Հավելենք, որ ըստ քրիստոնեական եկեղեցու՝ ապաշխարությունը մի նոր ընթացք է քրիստոնյայի համար, ունի շարունակական բնույթ և սահմանափակված չէ ժամանակի ինչ–որ մի հատվածով:

«Թեև մկրտությունը լվանում է մեր մեղքերը, սակայն մկրտությունից հետո էլ ենք մեղք գործում, քանի որ չկա աշխարհում մարդ, որ մեղք չգործի, ուստի յուրաքանչյուր մարդ պետք է զղջա մինչև իր վերջին շունչը: Այդ պատճառով այս խորհուրդը կրկնելի է: Այս մասին Հովհաննես Աստվածաբան առաքյալը ասում է. «Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից»։ Ապաշխարությունը սրբարար զորություն ունեցող խորհուրդ է. հաստատում է ընկածներին, վերստին կենդանացնում, նորոգում հոգևոր կյանքը և հաշտեցնում Աստծո հետ: Անկեղծ խոստովանությամբ քրիստոնյան ոչ միայն մեղքերի թողություն է ստանում, այլ նաև հոգևոր առողջություն է ձեռք բերում. վերականգնվում է խղճի հանգստությունը, հոգու խաղաղությունը, Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Այս խորհրդով վերականգնվում է այն, ինչ ստանում ենք մկրտության ժամանակ»,– կարդում ենք Առաքելական եկեղեցիներից մեկի պաշտոնական կայք–էջում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board