Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Եղնուկյանի գործը 1–2 դատական նիստի ընթացքում կարող էր քննվել ու փակվել

SOCIETY

Օրեր առաջ Կարո Եղնուկյանին դատարանից տեղափոխել էին Նոր Նորքի Գր. Լուսավորիչ հիվանդանոց՝ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով։ Եղնուկյանի դուստր Էլմոնը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հայրիկի ճնշումը հատել էր 220/120 սահմանը։ Եղնուկյանի մոտ նման խնդիր էր եղել նաև նախորդ շաբաթ՝ կրկին դատարանի շենքում ճնշումն էր բարձրացել, որի ժամանակ մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը նրան 3 դեղահաբ էին տրամադրել և երակային ու մկանային ներարկումներ կատարել։ Մինչ բարձր ճնշմամբ հիվանդանոց տեղափոխվելը, Եղնուկյանը դատարանում հանդես եկած իր խոսքում նշել էր, որ փաստացի դա իր վերջին հայտարարությունն է, քանի որ նախորդ դատական նիստին դատավորը մերժել էր միջնորդությունները գործը առանձնացնելու և կալանքը փոխելու վերաբերյալ։

Գր. Լուսավորիչ հիվանդանոցում Եղնուկյանը երկու ժամ էր պահվել ու դուրս գրվել։

Էլմոնն ասաց, որ իրենց չեն թողել մոտենալ հորը, սակայն խոսել են բժիշկների հետ, ովքեր նշել են, թե առողջության վատթարացումը սթրեսի հետևանք է՝ հավելելով, որ դեղորայքի ընդունման դեպքում նման բան տեղի չէր ունենա։ Սրան Եղնուկյանի հարազատները հակադարձել էին, որ դատարան գնալուց առաջ Կարո Եղնուկյանը ընդունել էր իրեն տրամադրված դեղահաբը։ «Մայրս փորձեց գլխավոր բժշկից ճշտել՝ հնարավոր է բժշկական հաստատությունը ինչ–որ միջնորդություն կամ փաստաթուղթ ներկայացնի, որ հայրիկիս արգելվում է գտնվել դատարանի դահլիճում իր առողջական վիճակից ելնելով, սակայն մեզ սկսեցին օրենքներ ներկայացնել և որ իրենք չեն կարող նման բան տրամադրել, նշելով, թե դա իրենց լիազորությունների մեջ չէ։

Սակայն իրականում եթե նրանք հիվանդին դնեն առաջնային տեղում, պետք է մտածեն, թե որ պայմաններն են նպաստող և որոնք՝ ոչ առողջական վիճակի վատթարացման համար»,– նշեց Էլմոնը։ Էլմոնի խոսքով՝ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ դատարանն իրեն դատապարտել է 3–4 տարի դատարան գնալ–գալու, մանավանդ այն դեպքում, որ հայրն այդ գործի հետ կապ չունի։ Թե ինչու 3–4 տարի, Էլմոնն այսպես պատասխանեց. «Հաշվի առնելով, թե մինչև հիմա դատական պրոցեսը ինչ ընթացքով է գնացել և արդեն 4–րդ ամիսն է, բայց մինչև հիմա դեռևս դատաքննություն որպես այդպիսին չի սկսվել, միաժամանակ հաշվի առնելով գործի ծավալը՝ մոտավոր հաշվարկով այդքան կտևի դատական պրոցեսը։ Հայրիկը շեշտում է, որ ինքը բացարձակապես կապ չունի այդ դատական գործի հետ, մատնանշում է, որ կոնկրետ իր գործում չկա ո՛չ վկա, ո՛չ ցուցմունք, ո՛չ առերեսում, ընդամենը հինգ գաղտնալսված հեռախոսազանգ, որը մեկ կամ երկու նիստի ընթացքում կարող էր քննարկվել ու գործը փակվել»։ Ըստ Եղնուկյանի դստեր՝ այդ նիստերը հոր առողջության վրա ազդում են, իսկ հայրը նպատակ չունի ինքնասպանություն գործել։ Հարցին, թե հնարավոր են համարում առողջության վատթարացման դեպքում հոր նկատմամբ կալանքի փոփոխման, Էլմոնը դրական արձագանքեց. «Հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը թողնի։ Ուրիշ ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու գոնե կալանքը չի փոխվում։ Քաղաքական հաշվեհարդար ու հետապնդում է»։ Եղնուկյանի դուստրը նշեց, թե դատարանը մերժել է թե՛ գրավի դիմաց ազատ արձակումը, թե՛ կալանքի փոփոխությունը։ Հարցին, թե հայրիկին օգնելու համար ինչ քայլեր են ձեռնարկելու և արդյոք իշխանության ներկայացուցիչների մոտ կգնան, պատասխանեց, որ անիմաստ է դա. «Այն մարդու մոտ, ում անմիջական հրամանով հայրիկը հայտնվել է բանտում, ես չեմ գնա, նախ ինքնասիրության ու սկզբունքի հարց է, երկրորդն էլ՝ ուղղակի անտրամաբանական։ Խնդրելով այս երկրում ոչինչ չի փոխվել ու չի փոխվի։ Մենք գտնում ենք, որ ամենաարդարացի պայքարի միջոցը Եվրոպական միության կառույցներին Հայաստանում քաղբանտարկյալների մասին ինֆորմացիան փոխանցելն է, և այս դատական պրոցեսը ՄԻԵԴ հասցնելն է»։  


Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board