Սիրիայի բանակը շարժվում է դեպի Աբու–Քեմալ՝ ԴԱԻՇ–ի վերջին հենակետը
INTERNATIONAL NEWSՍիրիայի բանակը և դաշնակից ուժերը Իրաքի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված Աու–Քեմալ քաղաքից ընդամենը 30 կմ հարավում են կանգնած և շարժվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի ուղղությամբ: Այս պահին բանակը ջանում է ազատագրել Աքաշ նավթահանքերը, իսկ ավելի վաղ վերահսկողություն էր հաստատել նավթի պոմպամղման «Տ–2» կայանում ու դրան հարակից տարածքում: Հաղորդվում է նաև, որ Իրաքի ռազմաօդային ուժերն աջակցում են Աու–Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին, իսկ շիա Ալ–Հաշդ աշ–Շաաբի կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ՝ ահաբեկիչներին արգելելով Իրաքի տարածք անցնել: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը Սիրիայի բանակն արդեն իսկ ազատագրել է Աբու–Քեմալի հարևանությամբ գտնվող Էլ–Քաիմ քաղաքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



