Ոստիկանները հետաքննում են նախկին ամուսնու քրոջ կողմից կնոջ պայուսակը գողանալու դեպքը
SOCIETYՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, 1955 թ. ծնված Անգին Ա.-ից հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նախկին ամուսնու քույրը՝ 1961 թ. ծնված Մարիետա Մ.-ն, Ավան Առինջի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջարանի պատուհանագոգից բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 5.000 եվրո, նույնականացման և բժշկական ապահովագրության քարտ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մարիետա Մ.-ն ժամը 15.10-ին նշված շենքի բակից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



