ՄԱԿ-ը հայտնել է Հալեպի ու Իդլիբի ուղղությամբ ինտենսիվ ավիահարվածների մասին
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպի եւ Իդլիբի շրջաններում վերջին 48 ժամվա ընթացքում ակտիվացել են ավիահարվածները: Այս մասին այսօր լրագողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում շարունակ ահազանգեր են հնչում Սիրիայի հարավային շրջաններում չդադարող ավիահարվածների մասին, դրանք նշանառված են Հալեպի գյուղական բնակավայրերի ու Իդլիբի առանձին շրջանների վրա»,-ասել է Դյուժարիկը` ուշադրություն հրավիրելով հարցի լրջության վրա:
Նա նեւ անհանգստություն է հայտնել Դամասկոսի մոտակա Արեւելյան Գուտա շրջանի շրջափակման մասին` շեշտելով, որ հումանիտար օգնության հարցն անգամ այս շրջանի համար դժվար լուծելի է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



