Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Սարգսյանը ուսանողական, երիտասարդական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է տարկետման հարցը

SOCIETY

Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են, ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել զինվորական ծառայության և ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին և առանձնահատկություններին: 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ թեև որոշ կառույցներ և ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարևոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական և մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջև՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որևէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների և գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։

Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում։

Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հայտարարված դասադուլին և ուսանողների պահանջներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք, և որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝  նշելով, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումների, խնդրահարույց հարցերի բարձրաձայնման և կարծիքների փոխանակման համար։

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program