Քաբուլում զինված մարդիկ հարձակում են գործել մասնավոր հեռուստաընկերության վրա
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում զինված մարդկանց խումբը հարձակվել է մայրաքաղաք Քաբուլի հեռուստատեսային կայանի վրա: BBC-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:
Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ են նետել և կրակ են բացել հրազենից Shamshad մասնավոր հեռուստաալիքի տարածքում:
Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, հայտնել է, որ հարձակվողները դեռ գտնվում են շենքում, որտեղից կրակոցի ձայներ են հնչում:
«Իմ գործընկերներից ոմանք սպանվել և վիրավորվել են: Ինձ հաջողվել է փախչել», - ասել է Հաշմաթ Իստանկզաին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2-5 մարդ է զոհվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակումն սկսվել է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունով, որից հետո հարձակվողները ներխուժել են շենք և կրակ բացել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



