Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները մասնագիտական գործունեությունը կշարունակեն «Ուիգմոր Քլինիքում»

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի անդամ, անվանի շախմատիստ  Սմբատ Լպուտյանի և Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գևորգյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. ««Մեկուկես ամիս առաջ նախարարությունից առաջարկ ստացանք այցելել«Ուիգմոր Քլինիք», ծանոթանալ սպորտային բժշկության իրականացման հնարավորություններին և գնահատելՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաղադրիչն իր գործառույթներով այստեղ ամրագրելուհնարավորությունը։ Այնինչ տեսանք ժամանակակից կլինիկայումմեր պատկերացումներից վեր էր»,- ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ՀՀ հանրային խորհրդի անդամ, անվանի շախմատիստ  Սմբատ Լպուտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գևորգյանը։ Նա հույս է հայտնել, որ «Ուիգմոր Քլինիքի» տեխնիկական հագեցվածության և Հատուկ պոլիկլինիկայի մասնագետների փորձառության համատեղման արդյունքում  սպորտային բժշկության նոր մակարդակ կապահովվի։

Լևոն Ալթունյանն առաջարկել է կարճ ժամանակում համատեղ ոլորտի զարգացման մեթոդաբանություն մշակել։«Այնպիսի նորմատիվներ մշակեքորպեսզի հնարավոր լինի գնահատել մասնագետների կատարած աշխատանքիարդյունքները»,- ասել է նախարարը։

Օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոնի հիմնադիր-տնօրեն Զավեն Քոլոյանը, ծանոթացնելով սպորտային բժշկության զագացման տեխնիկական հնարավորություններին, ընդգծել է, որ կլինիկայի  մասնագետն արդեն իսկ ուսումնասիրում է առաջատար երկրներում սպորտային բժշկության ժամանակակից պահանջներն, ու վեց ամսվա ընթացքում քննարկման կներկայացվեն մեր երկրի համար տեղայնացված նորմատիվներ։

Կարևորելով Հայաստանում սպորտային բժշկության զարգացումը` Սմբատ Լպուտյանը մարզիկների անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի զարգացման համար ստեղծած այս հնարավորության համար։ Նա միաժամանակ բարձր է գնահատել  «Ուիգմոր Քլինիքի» ղեկավարության պատրաստակամությունը ոչ միայն ծառայությունն իր հարկի տակ վերցնելու, այլև դրա զարգացմանը նպաստելու համար։ Նա Հատուկ պոլիկլինիկայի մասնագետներին հորդորել է, օգտվելով ընձեռված հնարավորությունից, աշխատել իրենց մասնագիտական ունակությունները միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ և միշտ առաջ  շարժվել։

Հանդիպմանը ներկա Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բոլոր մասնագետները հավաստիացրել են, որ սիրով կինտեգրվեն առաջատար կլինիկայի կառուցվածքում և ամեն ինչ կանեն ժամանակի պահանջները բավարարելու համար։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել և համոզվել է, որ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները տեղափոխվում են «Ուիգմոր Քլինիք»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր»։    

 


http://armenpress.am/arm/news/911650/

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program