Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզի 10 գյուղի պոտենցիալը կուսումնասիրեն և կներառեն տուր փաթեթներում

SOCIETY

Գյուղական տուրիզմը Տավուշում զարգացնելու նախադրյալներ են  ստեղծվում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Իջևանում բացվեց Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը ներկա էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Այս կենտրոնը կհամախմբի երիտասարդներին՝ քննարկելու տուրիզմի զարգացման ծրագրերը, պատրաստելու տուրիստական նոր արտադրանքներ, տուրիստներին առաջարկելու հետաքրքիր և նոր բաներ: Կենտրոնը բացվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի» շրջանակում, որն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ողջ Հայաստանում գյուղական տուրիզմի համար ստեղծել  60 նոր կետեր, էկոտուրիզմով հետաքրքրված տուրիստներին գրավել հայկական հիանալի գինով, օգնել ավելի լավ ճանաչել հայկական բնությունը, հուշարձանները: Ծրագրի համար տրված է 3 մլն ֆինանսավորում, այն ավարտին կհասցվի 2019-ին»,-ասաց Մարիասին:

Ուսումնասիրել են հայկական գրեթե բոլոր գյուղերը և գտել շատ հետաքրքիր գաղափարներ: Ռուսաստանի օգնությամբ Տավուշում տրվում է ծրագրի մեկնարկը ՝ հույս ունենալով, որ կենտրոնը, որը բացվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, կլինի նոր բիզնեսի հիմքը: «Տավուշը համարվում է բնության և մշակույթի ունիկալ համադրություն, բացի այդ այստեղ հիանալի, աշխատասեր մարդիկ կան: Կան հետաքրքիր հուշարձաններ, որտեղ հասնելը դժվար է, մենք կօգնենք ճանապարհները կարգի բերելու, գիդեր պատրաստելու գործում ևս: Ծրագիրը կիրականացնենք այլ մարզերում ևս»,-ասաց Դմիտրի Մարիասին:

Նորաբաց կենտրոնում աշխատում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և շրջանավարտներ, որոնք նախապես անցել են դասընթացներ: Կենտրոնի համակարգող Պավել Ասիլբեկյանի խոսքով՝առաջին փուլի համար առանձնացվել է մարզի 10 գյուղ՝ Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանից: «Մենք դուրս ենք բերել այդ գյուղերի պոտենցիալը, որը կարող ենք օգտագործել տուրիզմի զարգացման համար՝ սկսած ազգային ավանդույթներից, ճաշատեսակներից, ծիսական արարողությունից մինչ պատմամշակութային հուշարձաններ»,-ասաց նա:

«Տուրիզմը Տավուշում իսկապես ունի հեռանկար: Եվ մենք համոզված ենք, որ ջանքերի ճիշտ համադրման դեպքում այդ ռեսուրսը կարելի է բազմապատկել: Ոչ միայն Ենոքավանի, այլ նաև Տավուշի մյուս գյուղերի ռեսուրսի համադրությամբ կարելի է մարզը հրապուրիչ դարձնել արտագնա և ներգնա տուրիզմի համար: Տավուշը կարող է գյուղական տուրիզմի, էկոտուրիզմի հետաքրքիր փաթեթներ առաջարկել: Այդ կենտրոնն ունի հենց այդ նպատակը»,-ասաց փոխնախարար Տերտերյանն ու հավելեց, որ մի կողմից կզարգանա տուրիզմը, մյուս կողմից՝ տնտեսությունը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային գծով կցորդ Եվգենի Պանտելեևի խոսքով՝ ծրագիրը կոմպլեքս աջակցություն է գյուղական համայնքներին, տուրիզմի զարգացմանը: «Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին հայտնաբերել իրենց տարածքի զբոսաշրջության պոտենցիալը և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: Այն կարևոր քայլ է նաև տեղի երիտասարդությանը ներգրավելու և հնարավորություն տալու իրականություն դարձնել տուրիզմի զարգացման իրենց գաղափարները»,-եզրափակեց նա: 


http://armenpress.am/arm/news/911707/

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board