Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսախցիկներ է տեղադրել
SOCIETYԹուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Կարսի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 3-ից սկսված տեսախցիկների տեղադրման աշխատանքներն ավարտված են: Նախագիծն արժեցել է 2 մլն 880 հազար թուրքական լիրա:
«Նախագիծը միտված է ավելի ապահով դարձնելու Թուրքիա-Հայաստան սահմանի Կարսի հատվածն ու կանխելու տարբեր պատահարները»,- ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:
http://armenpress.am/arm/news/911720/
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



