ԿԳ նախարար Մկրտչյանն ուսանողների հետ կխոսի տարկետման խնդրի մասին
POLITICSՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ կքննարկի զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման խնդիրները: Նախարարի և ուսանողների հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ակցիա անցկացնող ուսանողներին առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման:
Ուսանողները քննարկեցին առաջարկը և ընդունեցին այն: Այս պահին ուսանողները նախարարության նիստերի դահլիճում են, նրանք սպասում են նախարարի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն 10 ուսանող և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
http://armenpress.am/arm/news/911722/
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



