Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին ներկայացրել է 2018թ. սոցիալական ուղղվածությամբ ծրագրերը

POLITICS

 Այցելելով «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Լևոն Ալթունյանը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը,   իրականացվող շինարարական աշխատանքների և կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարն առաջարկել է  վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել  գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հետագա ծրագրերը, որոնք միտված են բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելուն:

Ծանոթացնելով սրտաբանական ծառայության գործունեությանը`  տնօրենը նշել է, որ անոթագրության (անգիոգրաֆիկ )սարքն արդյունավետ կիրառվում է ոչ միայն ինտերվենցիոն սրտաբանության, այլև անոթային և նյարդավիրաբուժության ոլորտներում, ուստի նպատակ ունեն ևս մեկ նմանատիպ սարքավորում ձեռք բերելու: Կենտրոնը ներառված է սրտի անհետաձգելի վիրահատությունների («Stent for life») ծրագրում։ Ծառայության ղեկավարը փաստել է, որ ծրագիրը գործում է բավական արդյունավետ:

Մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև հիվանդանոցի վիրաբուժական, վերակենդանացման, էնդոկրինոլոգիական, ինչպես նաև նեղ մասնագիտական այլ բաժանմունքներ։

«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով և դժվարություններով:

 «Մենք մեծ գոհունակությամբ ենք ընդունում նախարարության կողմից իրականացվող այն բարեփոխումները, որոնք միտված են բնակչության բժշկական օգնության բարելավմանը, ինչպես նաև բժշկին աջկցմանը։ Ակնհայտ է, որ Դուք հնարավորինս ձգտում եք բարելավել մարդկանց բժշկական օգնության ապահովումը։ Մեզ համար, իհարկե, կան նաև դժվարություններ։ Սակայն, հաղթահարելով դրանք, ընդգրկվում ենք համակարգի առաջընթացին»,-ասել է սրտաբանական կլինիկային ղեկավար Մայրանուշ Դրամփյանը։

Բուժաշխատողների հետ քննարկվել են սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկմանը, կլինիկական ուղեցույցների, ինչպես նաև  պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը վերաբերող և այլ հարցեր։

Նախարար Ալթունյանը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մասնագիտական պարտքը պատշաճ կատարելու համար, հորդորել է բացի մասնագիտական օգնությունից ավելի շատ խոսել հիվանդների հետ, նրանց ծանոթացնել ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ` բուժման սպասվելիք արդյունքներին։ «Երբ հիվանդն զգում է, թե ինչպես են հոգում իր մասին` ավելի շատ է վստահում բժշկին»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով 2018թ. առողջապահության բյուջեով նախատեսվող ծրագրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է դրանց սոցիալական ուղղվածությունը։

«2018 թվականին մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն` ստանալով պատշաճ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը։ 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan